Խորին շնորհակալությունս` ՀՀ ոստիկանապետին

Մեծարգո պարոն Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ


 

Դպրոցն այն հաստատությունն է, որտեղ կրթվում և դաստիարակվում է մատաղ սերունդը, որի անարատ ակունքները չպետք է պղտորել, քանզի դպրոցն է պետության հենքը:

Ցավոք, միշտ էլ լինում են մարդկային դիմագիծը կորցրած այնպիսիները, ովքեր պատրաստ են քայլել ցանկացած սրբության վրայով:

Որպես դպրոցի տնօրեն` իմ ղեկավարած հաստատությունում միշտ էլ ապահովել եմ մարդկային նորմալ հարաբերություններ, ստեղծագործ ու խաղաղ մթնոլորտ:

Սակայն այդ մթնոլորտն այս ուսումնական տարվա սկզբից խաթարվել էր որոշ մարդկանց կողմից:

Մաշտոցի ոստիկանության աշխատակիցները նոյեմբեր ամսից որոնման աշխատանքներ էին իրականացնում:

Այսօր իմ պարտքն եմ համարում խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ` իմ խնդրանքին արագ արձագանքելու, ինձ զորավիգ լինելու, խաղաղ աշխատանքային ռիթմ և հոգեկան հանգստություն ապահովելու համար:

Հարգանքներով` Վիլյամ Սարոյանի անվ. հ.138 հիմնական դպրոցի

տնօրեն` Լուիզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեծարգո ՀՀ ոստիկանության պետ

Խորին շնորհակալությամբ Ձեզ են դիմում Երևանի Վ.Սարոյանի անվան հ.138 հիմնական դպրոցի մանկավարժական և ծնողական կոլեկտիվները:

ՀՀ հանրակրթության բնագավառում իր ուրույն տեղը, դերն ու ճանաչումն ունի Վ.Սարոյանի անվան հ. 138 հիմնական դպրոցը: 40 տարուց ավելի մեր դպրոցը քիչ ջանք ու եռանդ չի խնայել մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում:

Դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներն իրենց լուման են ներդրել մեր պետության կայացման ու շենացման գործում: Նրանցից շատ-շատերն այսօր մեր հանրապետության տարբեր բնագավառների ճանաչված մարդիկ են: Այդ արժանավոր շրջանավարտներից մեկն էլ մեր տնօրեն Լ. Հովհաննիսյանն է, ում գործունեությունը բազմիցս բարձր է գնահատվել ՀՀ նախագահի և պետական այլ մարմինների կողմից:

Ուստարվա սկզբից դպրոցի մանկավարժական կոլեկտիվի, աշակերտության աշխատանքային ռիթմը խախտվել էր մի խումբ ստոր ստահակների անմարդկային գործողություններից:

Անպտուղ փնտրտուքներն ու որոնումները վերջապես տվեցին իրենց սպասված արդյունքը, երբ այդ մասին տեղեկացաք Դուք:

Ձեր օպերատիվ գործողությունների շնորհիվ արագ բացահայտվեցին չարագործները:

Մենք երբեք չենք կասկածել Ձեր անաչառությանն ու օբյեկտիվությանը և վստահ ենք, որ նրանք կկրեն իրենց արժանի պատիժը:

Ի դեմս Ձեզ և շնորհիվ Ձեր ունեցած ներդրման` մենք տեսնում ենք իրավական պետության կայացման անխոտոր ճանապարհը:

Մեր հարգանքն ու խորին շնորհակալությունն ենք կրկին հայտնում Ձեզ:

Մենք հավատում ենք Ձեզ:

Երևանի Վիլյամ Սարոյանի անվան հ.138 դպրոցի

աշխատանքային կոլեկտիվ

Երևանի Վիլյամ Սարոյանի անվան հ.138 դպրոցի ծնողական խորհուրդ