ԷԼԻ ԲԺԻՇԿ ԵՆ ԾԵԾԵԼ


 

Կարծես թե վարժվում ենք արդեն, որ ոմանք հարձակումներ գործեն նաև բուժաշխատողների վրա` իրենց ուժն ու ցինիզմն ի ցույց դնելով: Երկու օր առաջ հարձակման ու ծեծի է ենթարկվել Արմավիրի մարզի գլխավոր բժիշկ Սամվել Ֆրանկյանը:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այս պատմության հիմքում նախընտրական կրքերն են` չնայած բժիշկը վախեցած ամեն ինչ հերքում է: Արմավիրցիներից ոմանք, ովքեր մեզ տեղեկացրեցին կատարվածի մասին, ասում էին, որ բժշկին ստիպել են աշխատել մի ուժի օգտին, սակայն նա հրաժարվել է, ինչի արդյունքում էլ ենթարկվել է ծեծի: Հուսանք, որ նախընտրական կրքերի բորբոքումների շրջանում մարդիկ զերծ կմնան նման պատմություններից, իսկ հատկապես բժիշկների հանդեպ հանդես կբերեն հարգանք: Հիշենք, որ ամենամարդասիրական մասնագիտության տեր մարդկանց հանդեպ ամեն մի բռնություն բարոյական հատկանիշների անկում է նշանակում: