ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ


 

Ըստ շրջանառվող լուրերի` խորհրդարանական ընտրություններից հետո Հովիկ Աբրահամյանը նշանակվելու է Անվտանգության խորհրդի քարտուղար: Ինչպես գիտենք, այդ պաշտոնն այժմ զբաղեցնում է Արթուր Բաղդասարյանը, ով էլ իր հերթին փոխարինելու է Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

Իհարկե, Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն այն չէ, որը Հովիկ Արգամիչի սրտով լինի, մանավանդ նա հայտարարել էր, որ ընտրություններից հետո ստանալու է ավելի բարձր պաշտոն, քան ԱԺ նախագահի պաշտոնն էր: Ասում են, որ որոշ քաղաքական գործիչներ արդեն սկսել են պտտվել Հովիկ Աբրահամյանի շուրջ. չէ՞ որ ԱԽ քարտուղարը մեր երկրում առանցքային դերակատություն ունեցող անձ է` մի շարք պաշտոնների նշանակման հարցում: Իսկ Հովիկ Աբրահամյանն էլ կարող է առավել ազդեցիկ դարձնել այս պաշտոնն ու շատ բան վերցնել իր ձեռքը: