ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՁԳՏՈՒՄՆԵՐ


 

ԱԺ դեռևս գործող նախագահ Սամվել Նիկոյանը լավ է պատկերացնում, որ ՀՀԿ համամասնական ցուցակում իրեն վերապահելով հինգերորդ տեղը` այլևս չի կարող հավակնել իր ներկա պաշտոնին: Այսինքն, նոր խորհրդարանը նոր նախագահ է ունենալու: Իսկ ի՞նչ է անելու Սամվել Նիկոյանը: Այս հարցը, բնականաբար, առաջին հերթին իրեն է հուզում, որովհետև պետության երկրորդ դեմքի պաշտոնը զբաղեցրած մարդը չի կարող խորհրդարանում նստել շարքային պատգամավորների տեղում և նայելով իր կուսակիցներին` լռելյայն քվեարկել: Նա նաև չի կարող խորհրդարան գալ բոլորի հետ և զրկվել տարբեր արտոնություններից, որոնք ընձեռում է ԱԺ նախագահի պաշտոնը: Ուրեմն, հարկավոր է մի բան մտածել: Եվ Սամվել Նիկոյանը մտածել ու որոշել է, որ իր տեղը Բնապահպանության նախարարությունն է, նախարարի աշխատասենյակն է: Հիմա նա ամեն ինչ անում է, որպեսզի դառնա ամենաշահութաբեր նախարարություններից մեկի ղեկավարը: Ասում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել է նրան օգնել այս հարցում: Ահա ինչու ԱԺ նախագահը ջանք ու եռանդ չի խնայում` ամենուրեք մոտ կանգնելու վարչապետին, անգամ բացելու և փակելու նրա ծառայողական մեքենայի դուռը...