Շնորհավոր տոնդ, սիրելի´ մայրիկ


 

Ամեն վայրկյան հոգով իր զինվորի հետ, անսահման կարոտը սրտում` աղոթքներն առ Աստված է ուղղում մայրը: Վաղը Մայրության ու գեղցկության տոնն է, և հնչող բոլոր բարեմաղթանքներից ամենաթանկն ու սպասվածը զինվորի խոսքերն են: Միանալով մայրաքաղաքի զորամասերից մեկի զինծառայողների բարեմաղթանքին, ջերմորեն շնորհավորում ենք բոլոր մայրերին:

Արամ ԱՌԱՔԵԼՅԱՆ.

- Շնորհավորում եմ բոլոր կանանց, աղջիկներին, առանձնահատուկ կուզենայի շեշտել` զինվորների մայրերին: Անսահման սեր եմ մաղթում բոլորին: Թող նրանք անհոգ ու երջանիկ լինեն, իսկ մենք, լինելով Հայոց բանակի զինվոր, ամեն ինչ կանենք, որ երկինքը նրանց գլխավերևում կապույտ ու խաղաղ լինի: Ուզում եմ ջերմ մաղթանքներով շնորհավորել նաև զինծառայող կանանց թե´ Պաշտպանության նախարարության աշխատակիցներին, թե´ զորամասերում ծառայող, քանի որ նրանք դժվարին և պատասխանատու ծառայություն են իրականացնում:

Անդրանիկ ՍԱՐՋՅԱՆ.

- Շնորհավորում եմ մայրիկիս և բոլոր հայ կանանց, աղջիկներին, զինծառայող կանանց` այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Ամենայն բարիք ու երջանկություն ձեզ: Աշխարհին ու հատկապես մեր երկրին խաղաղություն եմ մաղթում, որ մայրերն անհոգ լինեն: Բոլոր զինվորների մայրերին` համբերություն, որ սպասեն մեզ:

Կորյուն ԻՍԱԽԱՆՅԱՆ.

- Մեծ սիրով ու լավագույն մաղթանքներով շնորհավորում եմ մեր սիրելի մայրերին, կանանց: Ամենալավն ու բարին եմ մաղթում: Միշտ գեղեցիկ ու հմայիչ եղեք: Եվ ձեր ժպիտը թող երբեք չմարի:

Նվեր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ.

- Շնորհավորում եմ բոլոր մայրերին: Ամենակարևորը` առողջություն եմ մաղթում և գարնանային տրամադրություն: Համբերությամբ սպասեք մեր վերադարձին: