Բրեյվիկը «սխալ է հանում»


 

«Քաղաքական ակտիվիստին հոգեբուժարան ուղարկելն ավելի սարսափելի է, քան մահապատժի ենթարկելը: Այդպիսի ճակատագիրը մահվանից դաժան է...»:

Այս սրտաճմլիկ տողերը Բրեյվիկի գրչին են պատկանում: Նախօրեին հրապարակվել է նորվեգացի հրձիգի 38 էջանոց երկարաշունչ նամակը` ուղղված լրատվամիջոցներին: Նա հանգամանորեն վերլուծում է դատաբժշկական փորձագիտության եզրակացությունը, ըստ որի նա տառապում է պարանոիդալ շիզոֆրենիայով: Նա ըմբոստանում է հոբեբույժների` Թորգեիր Հասիբի և Սյուննե Սեբհեյմի դեմ` նրանց եզրակացության մեջ մատնացույց անելով շուրջ 200 սխալ: Նա հորինվածք է համարել եզրակացության մեջ տեղ գտած հոգեբույժների` իր հետ ունեցած զրույցի 80 տոկոսը: Ահաբեկիչը համոզված է, որ նրանք զգացմունքներով են առաջնորդվել, իսկ ոչ զգոն վիճակում կայացրած որոշումներն օբյեկտիվ լինել չեն կարող:

Բրեյվիկն իրեն հոգեպես առողջ է համարում և խոստովանում է, որ չարագործությունն իրականացրել է գիտակցելով: Իսկ անհանգստությունը կապված է այն մտավախության հետ, որ դատարանի նման որոշման դեպքում իր հեղինակած 1500 էջից բաղկացած մանիֆեստը չի ընկալվի որպես լուրջ քաղաքական հայտարարություն:

Բրեյվիկին առողջ ճանաչելու դեպքում նրան սպասվում է 21 տարվա ազատազրկում: