Ծիծաղեք լիաթոք


 

Հոգեբանները հերքել են այն համոզմունքը, որ օրվա ընթացքում 5 րոպե ծիծաղը կարող է լավ ինքնազգացողության հիմք դառնալ: Իրականում լավ տրամադրության և հոգեվիճակի անհրաժեշտ չափաքանակն օրական առնվազն 25 րոպե լիաթոք ծիծաղն է: Ազատ ու առողջ ծիծաղը դրական է ազդում ոչ միայն մարդու ներաշխարհի, այլև ողջ օրգանիզմի վրա: Արդյունքում զգալիորեն նվազում են սթրեսները, բարելավվում է քունը, ինչպես նաև սրտի, թոքերի, լյարդի աշխատանքը:

Ի դեպ` հետաքրքիր մի փաստ. Սորբոնի համալսարանում հատուկ դասընթացներ են կազմակերպվում` ծիծաղի կարևորության մասին:

Ծիծաղն իսկապես փրկություն է: Գիտականորեն ապացուցված է. զգալիորեն բարձրացնում է օրգանիզմի իմունային պաշտպանվածությունը, նպաստում Էնդորֆինի և էնկեֆալինի զատմանը, որոնք մեր օրգանիզմի «բանական թմրանյութերն» են: