Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ 


 

Նախագահական ընտրություններից հետո դասադուլ հայտարարած ուսանողները հայտարարել են, որ եթե բուհական հաստատությունները չփակեին դռները, ապա իրենց միացողներն ավելի շատ կլինեին: Ի դեպ, նրանք նաև այլ պահանջ են դրել: Պահանջում են ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի հրաժարականը, քանի որ վերջինս իրեն չափազանց վատ էր պահել, վիրավորել էր Ջավախքից եկած այն ուսանողներին, ովքեր սովորում են մայր բուհում` նրանց ներկայացնելով որպես պատժիչներ:

Ուշագրավն այն է, որ պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն իր օգնականին դատապարտելու փոխարեն` առել է պաշտպանության տակ, այսպիսով յուրատեսակ մարտահրավեր նետելով զայրացած ուսանողությանը:

Ուսանողները շարունակելու են իրենց բողոքի գործողությունները, սակայն չեն պատրաստվում նախապես հրապարակել հետագա մարտավարության քայլերը: Նրանց չի անհանգստացնում, որ իրենց անհարգելի բացակայությունները կարող են ազդել ուսման ընթացքի վրա, և բուհերի ղեկավարության հետ խնդիրներ ծագեցնել: