Հիսուսի դեմքը` դիմապակուն 


 

Ամերիկյան Օհայո նահանգի Բրուքլին քաղաքի բնակիչ Ջիմ Լոուրին իր մեքենայի ապակու վրա հանկարծ նշմարել է Մարդու Որդու դիմապատկերը` երբ ընթացքի ժամանակ վերևից թռչնի ծերտ է կաթել այդ ապակուն (հաղորդել է NewsChΖnnel 5 հեռուստաալիքը):

Լոուրին ցնցվել է տեսածից. տարբեր դիրքերից սուրբ պատկերը լուսանկարել է և նկարներն ուղարկել է տեղական հեռուստաընկերություններ:

Թռչնին գտնել, իհարկե, չի հաջողվել: Գտնեին էլ` թևավորը չէր կարողանալու կատարվածին բացատրություն գտնել: Բայց Հիսուսի դեմքն առաջին անգամ չէ, որ պատկերվում է մարդկանց. ոմանք այն նշմարել են ծամոնների, ոմանք` սննդի տուփերի, ուրիշները` սյուների կամ դռների վրա: Տիրամոր դեմքի հայտնվելն էլ եզակի երևույթ չէ: Ոմանք այն տեսել են թավաների, ուրիշները` կոճղերի ու մրգերի, կամ հացի վրա:

Կրկնվող պատահականություններն օրինաչափություն են: Իսկ Տիրոջ Որդու և Տիրամոր պատկերները տեսնելը ոչ միայն երանություն է, այլ գուցեև` ինչ-որ հուշո՞ւմ...