Կանանց հանդեպ բռնակալ Օբաման 


 

Չէ´, խոսքը նախագահ Բարաքի մասին չէ, այլ նրա ավագ եղբոր, ում մեղադրում են ընտանեկան բռնությունների և անառակ վարքագծի համար:

Իր անվանի եղբոր հետքերով` Ռոյ Մալիք Օբաման որոշել է մասնակցել ազգային ընկերություններին` հավակնելով զբաղեցնել Քենիայի մարզերից մեկի նահանգապետի պաշտոնը:

Իր քարոզարշավում նա փորձում է օգտագործել ընտանեկան կապերը և առատորեն բաժանել է Սպիտակ տանը նախագահ եղբոր շրջապատում իր լուսանկարները: Իսկ քարոզչական տեքստերում նշվում է.

- Մալիք Օբաման ունի միջազգային կապեր, որոնք կօգնեն ներդրողներ գտնել` Քենիայում նոր գործարաններ և ֆաբրիկաներ կառուցելու համար: Մալիք Օբաման նոր առաջնորդ է, ով մեր երկիրը կտանի նոր ուղղությամբ:

Այս ամենն ազդեցիկ է, իհարկե, սակայն նրան կարող է խանգարել կնամոլի համբավը: Նա ամբողջ մի հարեմ ունի` 12 կին: Դա դեռ ոչինչ, բայց արի ու տես, որ 12-ն էլ միաբերան պնդում են, որ նորաթուխ քաղգործիչը ձեռք է բարձրացրել իրենց վրա: Բացի այդ, նրանք հավաստիացնում են, որ իր կանանցից վերջինին Օբաման գայթակղել է նրա 17 տարեկան հասակում, ինչը արգելված է երկրի օրենսդրությամբ:

Թեկնածուի դեմ անբարենպաստ կարծիք են տարածել նաև նրա նախընտրական շտաբի աշխատակիցները: Նրանք ասել են, որ ապագա նահանգապետն իրենց շաբաթական հազիվ 7,5 դոլար է վճարում և լարված աշխատանքի ընթացքում չի ապահովում նորմալ սննդով:

Ընտրվելու դեպքում Մալիք Օբամայի տարեկան աշխատավարձը կկազմի 150 հազար դոլար. այդքան վաստակելու համար շարքային քենիացին ստիպված կլինի աշխատել 66 տարի: