Սառը պատերազմի շարունակությո՞ւն


ԱՄՆ¬ՌԴ Դիվանագիտական հարաբերություններում խորացող լարվածությունը ճգնաժամային դառնալու հակվեց Սառը պատերազմի ավարտի պահից£ Փորձագետների կարծիքով Իրանում հնարավոր բախումը կարող է ամենամոտ ապագայում վատթարացնել երկրների հարաբերությունները£ Ամերիկացի դիվանագետները հնարավոր բոլոր միջոցներով փորձում են լիցքաթափել լարված մթնոլորտը£ Այդուհանդերձ, Բուշի վարչակազմում, հաշվի առնելով իրադարձային զարգացումները, շատերը գտնում են, որ Ռուսաստանը ավելի շուտ պետք է դիտել որպես ԱՄՆ¬ի թշնամի, քան բարեկամ£ Եվ, չնայած Նահանգները Ռուսաստանի աջակցության կարիքն ունի (հատկապես Մերձավոր Արևելքում), աշխարհաքաղաքական որոշ հարցերում Կրեմլը դարձյալ պատրաստ չէ փոխզիջումների (Իրանի, Կոսովոյի, ՆԱՏՕ¬ի բլոկի ընդլայնման և սեփական երկրի կառավարության օրինականությունը հիմնավորելու)£ Արտասահմանյան վերլուծաբանները զգուշացնում են, որ եթե այդ երկու երկրների միջև քաղաքական լարվածությունը առաջիկայում չթուլանա, ապա արյունահեղություններ կսկսվեն Վրաստանում և Կոսովոյում£ Երկու շաբաթ առաջ Բեռլինում կայացած միջազգային կոնֆերանսում Ռուսաստանը կտրականապես բողոքարկել է Թեհրանի հանդեպ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու ամերիկյան մտադրության դեմ£ Արդյունքում, Բուշի վարչակազմը ստիպված է եղել ընդունել առաջարկված պայմանները£ Ինչպես հայտարարել է ռուսական պատվիրակության պաշտոնական ներկայացուցիչներից մեկը (մեջբերումը ռուսական մամուլին տրամադրել է LOS Angeles Times¬ի թղթակից Պոլ Ռիխտերը)£ ¬ Մենք մեզ թույլ տվեցինք թուլանալ, նվիրվել և թիկունքներիս հարված ստացանք£ Բայց հիմա հետ ենք եկել և շատ ավելի ուժեղ ենք£ Ամերիկացիները գեղագիտական հաճույք են ստանում` մեզ վրա հարձակվելով և մահացու բոլոր մեղքերի մեջ մեզ մեղադրելով£ Նրանց դուր է գալիս հարաբերությունների շիկացումը£ Նրանք ձանձրանում են առանց թշնամիների£ Թերևս դիպուկ է Գլոբալիզացիայի հարցերի մոսկովյան ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագինի համեմատությունը. ¬ Ամերիկան հիշեցնում է այնպիսի մեկին, ով ատրճանակը ձեռքին ներխուժում է բար և հայտարարում. «Ով ինչ կասի իմ վարքագծի մասին, փամփուշտ կստանա ճակատին»£ Դժգոհության ցանկացած արտահայտություն ամերիկացիներն ընկալում են որպես նվաճողական հարձակում իրենց դեմ£ * * * Այսուամենայնիվ, ամերիկյան քաղաքագետները հայտարարում են, թե ցանկանում են վերացնել Ռուսաստանի հետ բախումը` նշելով, որ երկու երկրները հաջողությամբ ընդհանուր լեզու կգտնեն ոչ պակաս կարևոր այնպիսի հարցերում, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարն ու հյուսիս-կորեական միջուկային ծրագիրը£ Վերջերս Դավոսում տեղի ունեցած Համաշխար հային տնտեսական ֆորումում Քոնդոլիզա Ռայսը հատուկ նշել է. ¬ Ոչնչով չեմ հիմնավորում այն լուրերը, թե Սառը պատերազմը կարող է վերսկսել£ Եվ, սակայն, երկու տերությունների հարաբերությունների հարցը «բաց» է մնում£ Պատճառները մի քանիսն են£ ՆԱԽ, անցած ամիս Ռուսաստանն սկսեց միջուկային վառելիք մատակարարել Իրանին` չնայած Նահանգների ցասումնալի բողոքներին£ Բացի այդ, ՌԴ ու Չինաստանի պահանջով կասեցվել և սահմանափակվել են Իրանի դեմ նոր պատիժներ կիրառելու Վաշինգտոնի առաջարկները£ Սրանից զատ, Ռուսաստանը հավանություն չի տվել Կոսովոյի` ինքնորոշումը ճանաչելու Եվրամիության առաջարկին. Նահանգները պաշտպանել են Կոսովոյի շահերը, Ռուսաստանը` Սերբիայի£ Փորձագետների կարծիքով` եթե հաջորդ ամիս Կոսովոն անկախ հռչակվի, Բելգրադը կարող է նոր պատերազմ սանձազերծել Բալկաններում£ Ռուս պաշտոնյաներն ակնարկել են, որ եթե ԱՄՆ¬ն պաշտոնապես հայտարարի իր աջակցության մասին, ի պատասխան` ռուսները պաշտոնապես կանցնեն Վրաստանի Նահանգներից անջատվել ձգտող Աբխազիայի կողմը, որի տարածքում տեղակայված են ռուս խաղաղապահները£ Իհարկե, սառնությանը նպաստող այլ պատճառներ էլ կան£ Դիցուք, նորերս Ռուսաստանը որպես դիվանագիտական ներկայացուցիչ, ՆԱՏՕ է ուղարկել Դմիտրի Ռոգոզինին, ով գտնում է, որ արևմտյան այդ դաշինքը սպառել է իր օրինական նպատակները£ Նման քայլը միանշանակորեն կարող է գնահատվել որպես Ռուսաստանի դիմակայություն` ընդդեմ ՆԱՏՕ¬ի հետագա ընթացքը£ Հանգամանք, որը Մոսկվան համարում է հնարավոր սպառնալիք£ Ռուս վերլուծաբանները կարծում են, որ Պուտինի կառավարությունը Ամերիկայի հետ առճակատումն օգտագործում է իր քաղաքական հետաքրքրությունների շրջանակում£ Այդուհան դերերձ, ստեղծված լարված իրավիճակը փորձագետները պայմանավորում են նաև այն քաղաքականությամբ, որը ԱՄՆ¬ն վարում է արտասահմանում£ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԲԱԺԻՆ Ըստ ռուսական մամուլի հրապարակումների