Ռուսերենը չպետք է անտեսել


1993 թ. Լեզվի մասին օրենքը կարելի էր ռուսերենի ուսուցման կարգի վերանայում համարել. նախկին խորհրդային միության հաղորդակցման լեզվով ուսուցում կարող են անցնել միայն էթնիկ ռուսները, Ռուսաստանի քաղաքացիները, փախստականները և խառն ամուսնություններից ծնվածները£ Արդյունքում,` այսօր ռուսերենի հանդեպ մեծ հետաքրքություն ունենալով հանդերձ, երիտասարդությունը չի տիրապետում ռուսերենին£ Ավելի հետևողական ծնողներն ստիպված են իրենց զավակներին ինչ¬որ կերպ «խցկել» ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոցներ£ Արդյո՞ք ռուսական կրթությունն իրոք ավելորդ է£ Հայաստանում գործող ավելի քան 90 բուհերից 10¬ը Ռուսաստանի ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր են (շուրջ 2000 ուսանող)£ Սակայն ոչ բոլորն են ուսուցումը կազմակերպում միայն ռուսերենով£ Իսկ թե ինչ լրացուցիչ ծախսեր է պահանջում ռուսերենի չիմացությունը` թերևս ամենից լավ գիտեն պոլիտեխնիկականի սովորողները. տեխնիկական գրականությունը գերազանցապես ռուսերեն է, և լեզվին չտիրապետող ուսանողը ստիպված է անընդհատ թարգմանիչներ որոնել ու վճարել£ Նաև լեզուների իմացությամբ համակողմանիորեն զարգացած սերունդ ունենալու խնդիրը հրատապներից մեկը պիտի համարել£ Եվ մեր ազգային պետական լեզվի անթերի իմացությունը (ոսկեղենիկ հայերենի դեմ, հապա, որքան են մեղանչում մեր հայրենակիցները) կարևորելով հանդերձ, կարծում եմ ռուսերենի հանդեպ էլ պետք է ուշադիր լինել£ Առավել ևս` ՌԴ հետ ակտիվացող փոխհարաբերությունները ակամա հուշում են դրա անհրաժեշտությունը£ Լուսինե ՍՄՈՅԱՆ Ռոզա ԱՐԳԱՄԱՆՅԱՆ Սլավոնական համալսարանի ուսանողուհիներ