Կոչ հայրենակիցներին


Սիրելի° հայրենակիցներ, մենք կանգնած ենք Հայրենի երկրի կերտման և հայ հասարակության զարգացման կարևորագույն մի իրադարձության` նախագահական ընտրությունների առջև£ Նրանց ելքից շատ բան է կախված` մեր առաջիկա հնգամյա երթը մի կողմից` ազգային-հոգևոր արժեքներով համեմելու, մյուս կողմից` քաղաքացիական հասարակության ու համամարդկային արժեքների կայացմանը միտելու ճանապարհին: Այդ պատճառով ընտրությունների բոլոր մասնակիցներին եղբայրաբար կոչ ենք անում. - բարեխղճորեն մասնակցել ընտրություններին` մեր քաղաքացիական պարտքը կատարելով, - մեզանից կախված ամեն ինչ անել` որ ընտրություններն ընթանան օրենքի իշխանության պայմաններում, ազատ, արդար, ազնիվ և թափանցիկ, մեր խղճի մտոք, հանդուրժողականության և քրիստոնեական բարոյականության մթնոլորտում: Տեր Հիսուս Քրիստոսի օրհնությունը մեզ հե°տ լինի: Հայ Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների և Կազմակերպությունների Համագործակցության անունից` վեր. դոկտ. Ռընե Լևոնյան, վեր. դոկտ. Լևոն Պարտագճյան, վեր. Արթուր Սիմոնյան, վեր. Ռուբիկ Թումանյան, վեր. Ռաֆայել Գրիգորյան, վեր. Սամվել Նավոյան Երևան, Բաղրամյան 18 30.01.2008 թ.