«Ծպտյալ» Մայքլ Ջեքսոնը


Արևապաշտպան խոշոր ակնոցով, լայնեզր գլխարկով ու սև կնգուղով և սպեղանիով ծածկելով դեմքը` Ջեքսոնը «ծպտյալ» գրախանութ է գնացել` իր երեք զավակների ուղեկցությամբ£ 10¬ամյա Պրինսան, իննամյա Պերիսը և հնգամյա Բլանկետան 49-ամյա իրենց հորն ուղեկցել են ուշ երեկոյան£ Նրան, իհարկե, անկարելի է եղել չնկատել, բայց այս անգամ` արտառոց արտաքինի պատճառով£ Ականատեսների պնդմամբ` ¬ Նրա գլխանոցը, տարօրինակ բաճկոնը, լայնեզր գլխարկը և հատկապես դեմքին փակցված սպեղանու կտորները չէին կարող ուշադրություն չգրավել£ Եվ նրան ճանաչել են` երբ հանել է գլխարկն ու գլխանոցը` երեխաների համար գիրք ընտրելու նպատակով կարճատեսի ակնոցը դնելիս£ Այդպիսի դիմակահանդեսի պատճառն այլևս էական չի եղել նրան ճանաչողների համար, որովհետև երգիչն այդ պահին շատ ավելի արտառոց է եղել, քան կա իրականում£