Ա˜Յ ՔԵԶ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ


Երկու զայրացած տղամարդ` Եվրոպայի սահմանի մոտ.

աղմկարար, հպարտ և թույլ չեն տալիս իրենց անտեսել

Le Ηond-ի նախկին խմբագիր Նատալի Նուգայրեդը հետաքրքիր հրապարակում է հեղինակել GuΖrdiΖn-ում: Համեմատելով Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդնե րին, նա նկատում է, որ իրենց բոլոր նմանություններով հանդերձ, նրանք նաև տարբեր են: Ու այդ տարբերություններից մեկը Եվրոպան կարող է օգտագործել հօգուտ իրեն:

Մեկնաբանությունները թողնելով ընթերցողին, պարզապես մեջբերենք որոշ հատվածներ` հրապարակումից.

- Այս երկու ջղային տղամարդիկ կառավարում են խոշոր երկրներ, որոնք սահմանակից են Եվրոպային: Նրանք հայհոյում են Արևմուտքին, իսկ այն ոչ մի կերպ չի կարողանում մոտեցում գտնել դեպի նրանք: Այնպիսի տպավորություն է, որ հազվադեպ է շաբաթն անցնում առանց ՄԱԿ-ի և Եվրոպայի վրա հարձակվելու` Ռեջեփ Թայիբ Էրդողանի կամ Վլադիմիր Պուտինի կողմից:

Օտարացման նոր բռնկումը հրահրված էր Սիրիայում և Ուկրաինայում տարածաշրջանային ճգնաժամերով: Էրդողանը կատաղում է, որ ԱՄՆ-ը ճնշում է իրեն` ընդդեմ «Իսլամական պետության» Սիրիա ներխուժումը մերժելու առնչությամբ: Պուտինը ուկրաինական ընդհարումները բացատրում է որպես Ռուսաստանի հարևան երկրներում եվրաատլանտյան զորաշարժերի հետևանք:

- Էրդողանն ու Պուտինը ընդհանուր շատ բան ունեն,- շարունակում է Նուգայրեդը:- Երկուսն էլ 60-ին մոտ են, վաղուց իշխանության մեջ են (Պուտինը` 1999-ից, Էրդողանը` 2002-ից)` վարչապետի կամ նախագահի պաշտոնում: Նրանք հավակնում են իրենց ժողովուրդների հոր դերին: Նրանց քաղաքական հակումները նացիոնալիզմի և հակալիբերալիզմի ավանդապահության խառնուրդ է: Հասարակության նրանց տեսլականը, ինչպես և կառավարման մեթոդները հակասում են այն արժեքներին, որոնք առաջադրում է Եվրոպան: Նրանք իրենց ձեռքում են կենտրոնացրել իշխանությունը, ճնշում են ընդդիմությանը, սահմանափակում են ԶԼՄ-ների ազատությունը, վերահսկում են համացանցը. երկուսն էլ իրենց են հնազանդեցրել դատական իշխանությունը, երկուսն էլ խաղարկում են կրոնական խաղաթուղթը:

- Թուրքական և ռուսաստանյան նախագահների կառավարության ներքո ընդհանուր առմամբ 220 միլիոն քաղաքացի կա: Նրանց երկրները հարյուրամյակի սկզբից կայուն աճ են արձանագրում: Նրանք ցանկանում են թելադրել իրենց պայմաններն ու դրանով շատերին հանկարծակիի բերեցին: Ե´վ Պուտինը, և´ Էրդողանը մտահոգված են «ազգային հպարտության վերականգնմամբ»: Շեշտադրվում է այն, որ իրենց պետությունները դարձել են «Արևմուտքի զոհը», որ Արևմուտքն իրենց «խաբել է»: Մինչդեռ իրենց սեփական մեղքով երկու նախկին կայսրությունների սնանկացումը հազվադեպ է հիշատակվում:

Վերջապես, Էրդողանի և Պուտինի կարևոր նմանությունը նրանց գաղտնապահության մոլեգնությունն է: Քաղաքական ցանկացած ընդդիմություն վերագրվում է Արևմուտքի դավադրությանը: Սակայն, եղած բոլոր նմանություններով հանդերձ, նրանց միջև առկա են արմատական տարբերություններ... Ի տարբերություն Պուտինի, Էրդողանը չի փորձում վախեցնել Արևմուտքի երկրներին: Նա պարզապես բողոքում է նրանցից: Բարձրաձայն և կրքոտությամբ: Զայրացած այդ տղամարդկանցից մեկը, ուզես, թե չուզես` ավելի զիջող է, քան մյուսը: Ու այդ մասին արժե հիշել` Արևմուտքի և Եվրոպայի հետագա քայլերը քննելու ժամանակ:

Դիպուկ է ասված, այնպես չէ՞: