Սոցցանցերն` ահաբեկիչների հարթակ


Այսպիսի համոզմունք է հայտնել բրիտանական հատուկ ծառայությունների վերահսկողության և կապի միջոցների պատասխանատու Ռոբերտ Հաննիգանը:

Պաշտոնյայի հայտարարությունը հրապարակել է FinΖnciΖl TiΗes-ը: Հաննիգանի կարծիքով` ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից հետո շատ ընկերություններ օգտատերերի համար ավելի շատ գաղտնիություն ապահովեցին: Դա օգտակար եղավ հատկապես ապօրինի գործունեությամբ զբաղվողներին: Այդ թվում և իսլամիստ արմատականներին, ու հիմա նրանք ավելի հեշտորեն են նոր գրոհայիններ հավաքագրում համացանցով: Ինչպես նշել է հատուկ ծառայությունների պաշտոնյան` «Իսլամական պետությունը» հիմա գործում է WhΖtsAΘΘ և YouTube կայքերի միջոցով: Նրանց զինակիցները համացանցում օրական հրապարակում են շուրջ 40 հազար հաղորդագրություն (հաղորդել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը):

Հետաքրքիր է, համացանցային ծառայություններ մատուցող ընկերությունները կարձագանքե՞ն հետախուզության հետ համագործակցելու կոչին: Չնայած` հատուկ ծառայություններն առանց նրանց էլ պիտի որ կարողանան իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը քաղել համացանցից: