Մահապատիժ կաշառակերներին


Մահապատժի վերացումը մարդասիրական քաղաքակրթություն է, թերևս: Մարդասիրական է` հանցագործի հանդեպ: Իսկ հանրության հանդե՞պ, բոլոր նրանց, ովքեր ամեն պահի կարող են հանցագործի թիրախ դառնալ, հանցագործության զոհ: Կաշառակերությունն էլ արդար վաստակով ապրող քաղաքացիների համար, մարդասպանութ յանը հավասարազոր հանցանք է` մահապատժի արժանի:

Համենայնդեպս Չինաստանում, հասարակությունը կողմ է մահապատժին` կաշառակերության պարագայում: ՉԺՀ Քրեական օրենսդրության մեջ կատարվելիք փոփոխությունների փաթեթը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը: Օրենսդիրների կարծիքը դեռ կհնչի, իսկ մինչ այդ ChinΖ DΖily թերթը փորձել է ճշտել հասարակության կարծիքը: Կատարված հարցումները փաստել են, որ 2105 հարցվածների 73,2 %-ը կաշառակերների ու պետական գույքը հափշտակողների նկատմամբ պատժի մեղմացումն անթույլատրելի է համարում. այսուհետ ևս նրանք պետք է դատապարտվեն ծայրագույնին` մահապատժի:

Օրենսդրական փոփոխություններով վերանայվում են հակակոռուպցիոն որոշ հոդվածներ` ներառյալ զեղծարարությունն ու հափշտակությունը, ինչպես կաշառակերություն: Օրինագիծը նախատեսում է նաև մահապատժի վերացում` 9 տեսակի հանցագործությունների համար (տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն):

Իհարկե, մահապատժի վերացումը կամ նվազեցումը ոչ միայն մարդու իրավունքների, այլ նաև քաղաքականության խնդիր է: Սակայն, ինչպես կարծում է Պեկինի համալսարանի իրավաբանական դպրոցի պրոֆեսորը` խելամիտ կլինի հաշվի նստել բնակչության կարծիքի հետ և կաշառակերության մեղադրանքի դեպքում պահպանել մահապատիժը:

Ձայն բազմաց` ձայն Աստծո՞: