Բրիտանիան դո՞ւրս կգա Եվրամիությունից


Բայց ինչո՞ւ է այդ մասին Գերմանիայի կանցլերը խոսում: ԵՄ-ում աշխատանքի ազատ շուկայի գործունեության մեջ կարևորելով հանդերձ Մեծ Բրիտանիայի անդամակցությունը, Անգելա Մերկելը նախընտրում է այդ երկրի դուրս գալը` նույն Միությունից: «Շպիգել» հանդեսի տեղեկատվությամբ Մերկելը զգուշանում է, որ Բրիտանիան մոտենում է «անդառնալիության կետին»:

Բրիտանական վարչապետի գրասենյակը չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Դևիդ Քեմերոնը ցանկանում է վերանայել Մեծ Բրիտանիայի մնալը ԵՄ-ում` մինչև այդ կառույցին իր երկրի անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելը: Խնդիրն այն է, որ պաշտոնական Լոնդոնը դժգոհ է եվրոպական մյուս երկրներից աշխատանքային միգրանտների մեծ հոսքից և առաջարկել է նորմեր սահմանել (քվոտաներ) ցածր որակավորում ունեցող ներգաղթյալների համար: Ու, ինչպես գրել է «Շպիգելը»` Մերկելն առաջինն է բարձրաձայնել, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը հնարավոր է: SundΖy TiΗes թերթի տարածած հաղորդագրությունն էլ փաստում է, որ Գերմանիան արդեն մերժել է քվոտաներ կիրառելու վերաբերյալ Քեմերոնի առաջարկը:

«Շպիգելի» հավաստմամբ` Դևիդ Քեմերոնը հիմա փորձում է պայմանավորվել, որպեսզի արգելվի կոնկրետ աշխատանք չունեցող աշխատանքային միգրանտների մուտքը: Ինչպես նաև` արտոնվի` արտաքսել նրանց, ովքեր երկրում 3 ամիս ապրելուց հետո ի վիճակի չեն ապահովել իրենց:

Մինչ Մեծ Բրիտանիան փորձում է պայմաններ թելադրել, Գերմանիան չի դժգոհում ներգաղթյալներից: Ամերիկայից հետո այն երկրորդ երկիրն է, որը մեծ հետաքրքրություն է վայելում միգրանտների շրջանում: Այստեղ ապաստան ու աշխատանք որոնողների թիվը տարեկան հասնում է հարյուրավոր հազարների: Միայն 2012 թ. Գերմանիա է եկել 400 հազար միգրանտ` 1 տարի ու ավելի ժամկետով օրինական թույլտվությամբ: Եկվորներին հրապուրում են այս երկրի ուժեղ տնտեսությունը և բարձր վարձատրությունը: Իշխանություններն էլ շահագրգիռ են նման ներհոսքով, որովհետև երկրում առկա է որակավորում ունեցող մասնագետների և ծնելիության պակաս: