ՍՈՎՈՐԱԿԱՆ ՁԵՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


 

Գյումրիում Շիրակի մարզի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ կազմակերպվել էր տոնավաճառ, որի նպատակն էր գովազդել սեփական գործունեությունն ու աշխատատեղեր առաջարկել մարդկանց: Հիմնականում առաջարկվում էին արհեստավորների համար նախատեսված աշխատատեղեր, և հանկարծ պարզվեց, որ Գյումրիում արհեստավորներ գրեթե չեն մնացել: Շատերը մեկնել են այլ երկրներ և մասնավորաբար Թուրքիա` իրենց հմտություններն այնտեղ ներկայացնելու և բարձր վարձատրվելու համար:

Թվում էր, որ պետական ֆինանսավորմամբ կազմակերպված «Աշխատանքի տոնավաճառը» ցնծություն էր առաջացնելու, մինչդեռ շատ գյումրեցիներ սովորական ձևականություն են համարում այս ամենը: Եվ իսկապես. տոնավաճառին մասնակցող մի շարք կազմակերպություններ ընդամենը եկել էին գովազդելու իրենց գործունեությունն ու երևութականություն ստեղծելու, թե աշխատատեղեր են ստեղծում, իսկ շատերն էլ պահանջում են մինչև 30 տարեկան բարետես աղջիկներ…

Հետաքրքիր է, եթե մարդը բարետես չէ և մինչև 30 տարեկան չէ, չի՞ կարող ներքնաշորեր կարել կամ էլ գարեջուր արտադրել…