82 զավակ` 8 տարում


 

Փաստորեն այսպիսի մասնագիտություն էլ կա` «երեխաներ արտադրող». այն էլ` ամենաբեղմնավոր պրոֆեսիոնալի տիտղոսով: Այդ տիտղոսակիրն առայժմ միայն Նիդեռլանդիայի հարավ-արևելյան Մաաստրիխտ քաղաքի 42-ամյա բնակիչ Էդ Գուբենն է, ով կանանց մայրանալու բերկրանքն է պարգևում անվճար:

Աշխարհի տարբեր երկրներից մինչև 15 կին է նա իր տանն ընդունում: Իսկ եթե անհրաժեշտություն է ծագում, որ Էդն ինքը մեկնի հեռավոր երկրներում ապրող կանանց, այդ դեպքում նա վերցնում է միայն ճանապարհածախսը:

Մեծ պահանջարկ ունեցող «արտադրող» է Գուբենը` կենսաբանական բարձր ցուցանիշների համար. անշահախնդիր դոնորի հետ կենակցած կանանց 80 %-ն առողջ երեխաներ են ծնել: Էդը արդեն 45 դուստրերի և 35 որդիների հայր է:

- Ես ընկերուհի ունեմ. նա բոլորովին դեմ չէ իմ զբաղմունքին: Ընդհակառակը, նա գտնում է, որ դա ինձ առավել հետաքրքիր է դարձնում,- պատմել է բազմազավակ հայրը:

Երեխա պարգևելուց առաջ Գուբենը նախ ծանոթանում է իր ապագա ժառանգների մայրերի հետ, որպեսզի համոզվի, որ տվյալ կինը կարող լավ մայր լինել: