Ժիրինովսկին դասականներին էլ է «մշակում»


Ապրող քաղաքական գործիչներից նա անցել է վաղուց արդեն հանգուցյալ դարձած Լև Տոլստոյին: Վ. Ժիրինովսկուն սկսել է դուր չգալ ռուս և համաշխարհային գրականության դասական տիտան Լև Տոլստոյի հանրահռչակ «Աննա Կարենինայի» վերջաբանը:

Իհարկե, վեպը իր ճաշակով վերաձևելու մասին նա չի խոսել, բայց առաջարկել է Կարեն Շահնազարովի էկրանավորած նույնանուն ֆիլմի ողբերգական վերջաբանը:

Քաղգործիչը համոզված է, որ հանդիսատեսն առանց այդ էլ ծանրաբեռնված է էկրաններից հրամցվող բացասական հույզերով: Բացի այդ, կյանքի ուղեբաժանում հայտնված և ինքնասպանություն գործող կնոջ դրամատիկ պատմությունը կարող է երիտասարդ աղջիկներին մղել` կրկնելու նրա արարքը (հաղորդել է 360tv.ru-ն):

Մտահոգությունն, իհարկե, տեղին է, բայց ոչ վեպը աղավաղելու պայմանով: Ա´յ, եթե Ժիրինովսկին հայկական որոշ հեռուստաեթերներով ցուցադրվող սարսափ ֆիլմերը դիտեր, այնժամ, երևի, անցյալ դարում նկարահանված կինոնկարին չէր անդրադառնա: Հաստա´տ` կպահանջեր դրանք մաքրել դաժանություն քարոզող կադրերից: Հետո՞ ինչ, որ դրանից հետո ֆիլմի «տակը բան չէր մնա»: