ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ


Հայ զինվոր և Հայոց բանակ: Այս խոսքերը հնչում են գրեթե ամենուր և մեծ արժանապատվությամբ: Հայ ժողովրդի դարավոր երազանքն է եղել ունենալ անկախ պետականություն, և իր զավակները պաշտպանեն սեփական հայրենիքի սահմանները: Այսօր դա իրականություն է: Ուրախալի է նաև այն, որ այսօրվա զինվորը անկախության տարիներին ծնված հայ երիտասարդներն են, ովքեր քաջ գիտակցում են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ:

ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում զրուցեցի պայմանագրային զինծառայող, վաշտի ավագ Արեն Մարգարյանի հետ: Ի դեպ, զորամասում գոյություն ունի բուժկետ, գրադարան, սպորտային ավան և գույք: Մի խոսքով` այն ամենը, ինչ անհրաժեշտ է զինվորների առօրյան ավելի հագեցած և բարեկեցիկ դարձնելու համար:

Զինվորները գոհ են և հպարտորեն կատարում են իրենց ծառայությունը: Հրամանատարությունը շատ լավ է վերաբերվում ենթականերին: Ամեն ինչ կատարվում է կանոնադրության խիստ համապատասխան:

Հովհաննես ՍՈՒՔԻԱՍՅԱՆ (սերժանտ).

- Ամեն ինչ լավ է: Ծառայությունը լավ է անցնում, գոհ եմ իմ ընկերներից և հրամանատարներից: Հպարտորեն ծառայում եմ հայրենիքին:

Անհրաժեշտ է նշել, որ Հովհաննեսը արդեն ծառայում է 1.5 տարի: Զորացրվելուց հետո որոշել է դառնալ ծրագրավորող: Ինչևէ, զինվորների տրամադրությունը բարձր է: Նրանք գիտակցում են, որ հայրենիքին ծառայելը մեծ պատիվ է ցանկացած հայ երիտասարդի համար:

Եվ հիշում են միշտ` «Գիտցե´ք, քնում են գետերն ու քամին, սակայն չի քնում երբեք թշնամին:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական էներգետիկական ակադեմիայի նախագահ, Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ