Սեքս` հագուստի փորձախցիկում


Գովազդային մտքի հերթական թռիչքը լուրջ իրարանցում է առաջացրել Պեկինում: Համացանցում հայտնված տեսահոլովակը պատկերում է Uniqlo խանութի հագուստի փորձախցիկում սեքսով զբաղվող զույգին: Չնայած գրաքննիչների մեծ ջանքերին` հոլովակն անարգել տարածվել է սոցցանցերում և դիտումների ահռելի քանակ ապահովել: Արդյունքում` դրա համար արդարացումներ են հնչեցրել խանութի աշխատակիցները, և մեկնաբանություններ` Չինաստանի իշխանության ներկայացուցիչը: Այդուհան դերձ, չինական չափանիշներով արտառոց այդ միջադեպը աննկարագրելիորեն մեծացրել է երիտասարդների հետաքրքրությունը խանութի հանդեպ: Երիտասարդները ոչ միայն ակտիվորեն այդ խանութ են հաճախում, այլև ինքնալուսանկարվում (սելֆի են անում) դրա ֆոնին:

Համացանցային գրաքննություն իրականացնող պետական գերատեսչությունում նշել են, որ այդ տեսահոլովակը գռեհիկ է և հակասում է սոցիալիզմի արժեքներին:

Այլ տեսակետ էլ կա. հոլովակը խանութի վիրուսային գովազդն է: Uniqlo-ն, սակայն, հերքել է այդ տեսակետը և այցելուներին պարտավորեցրել է պահպանել պատշաճության սահմաններն ու փորձախցիկներից օգտվել միայն հագուստ փորձելիս (տեղեկացրել է uznΖyvse.ru-ն):