Հումոր
Նորից ամառ է... Հետո աշունը կգա, հետո` ձմեռը, ապա` գարունը... Երանի փողերն էլ այդպես` իրենց ոտքով գային ու չհեռանային մեզանից:
Եթե ձեր սիրելի կինն անսպասելիորեն հարցնում է «Դու սիրո՞ւմ ես ինձ», ուրեմն նա կամ կոտրել է ձեր սիրելի իրը, կամ ինչ-որ թանկ հագուստ (կամ զարդ) է գնել: Բոլոր դեպքերում բացեք ձեր դրամապանակը:
Որպեսզի ոչ մի բանի համար չափսոսաս` ոչինչ մի արա:
- Եթե վարչապետ լինեիր, հակաճգնաժամային ի՞նչ ծրագիր կկազմեիր:
- Նվազեցնել օղու գները և թույլատրել` հայհոյել:
Մեր ամուսնության առաջին օրը կինս ասաց.
- Դո´ւ ես տան գլխավորը, դու էլ լուծելու ես բոլոր խնդիրները:
- Ինչո՞ւ եմ ե´ս գլխավորը: Քեզ հետ միասին մենք կլուծենք բոլոր խնդիրները:
- Միևնույն է, գլխավորը դու ես և ինձ հետ այլևս չվիճես,- որոշեց կինս:
ՈՒայդ օրից ես եմ տան գլխավորը` առանց կնոջս հակառակվելու իրավունքի:
- Չեմ հասկանում, թե հետիոտնները ինչո՞ւ են ինձանից ավելի վստահ, որ ավտոմեքենայիս արգելակները միշտ սարքին են ու կառավարելի:
- Դե´, Coogle, պատմիր, թե ով եմ ես և որտեղ եմ եղել մարտի 1-ից մինչև 11-ը:
Ամերիկայում ստեղծել են «սև ուրբաթը», երբ խանութներում զեղչերը հասնում են մինչև 90 %, և 85 %-ով էլ էժանացնում են երկար չվաճառված ապրանքը:
Մեր գործարարներն էլ, երևի, երկար են մտածել և մոգոնել են «սև դեկտեմբերը», երբ գները բարձրանում են 2-3 անգամ, ու... վաճառվում է ամեն ինչ: