ՄԵԶ ՏԱՆՋՈՂ ՑԱՎԸ ՁԵ՞Զ ԻՆՉԻ ՊԱՏԵՑ


Այո, Հայաստանից լայնամասշտաբ արտագաղթը մեծագույն ցավ է և շուտափույթ կանխում պահանջող օրախնդիր հարց: Բայց թե ադրբեջանցիք ինչո՞ւ են իրար խառնվել` փոքր¬ինչ անհասկանալի է: Փոքր¬ինչ, որովհետև նույնիսկ թշնամու ինչ¬որ սխալմունքի վրա չարախնդալը դեռ նրան գերազանցել չի նշանակում: Հեյդարօղլուց հետո նրա տխեղծ «հայտնագործությունը» երկու օր առաջ «Ենի Ադրբեջան» կայքում կրկնել է ինչ¬որ Սաֆարով Բայրամ, որին «մեծարում» են որպես «Ադրբեջանական Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ադրբեջանական համայնք» հասարակական միավորման նախագահ: Ու Էդ նախագահ Բայրամն էլ իր փաշա Իլհամի երազխաբությամբ է տառապում` ներքին լսարանի «ականջներից լապշա կախելով», թե` - Իրենք` հայերն արդեն անհանգստացած են նրանով, որ տարեսկզբից Հայաստանը լքել է 18.800 մարդ: Սա արտագաղթի շատ մեծ ցուցանիշ է, որը հետագայում ևս կաճի: Եթե այդպես շարունակվի նաև հետագայում, ապա ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև հենց Հայաստանում ոչ մեկը չի մնա: Բարբաջանքը` բարբաջանք, բայց որ Հայաստանի դարպասները դեպի դուրս շատ լայն են բացված` փաստ է: Իսկ արտագաղթը կանխելու կամ գոնե մեղմելու ուղղությամբ գործնական հստակ ծրագրեր ոնց որ թե` չկան: Իշխանություններն այս առումով մե˜ծ անելիք ունեն: Եվ այն փաստը, որ այդ մտահոգությունը բարձրաձայնվում է երկրիս առաջին դեմքի կողմից` արդեն իսկ խոստումնալից է: Բայց արդյո՞ք միայն իշխանավորների ցանկությամբ կարող է լուծվել այդ հարցը: Դրսում ամենածանր աշխատանքը կատարելու պատրաստ` մեր հայրենակիցները նետվում են դեպի արտասահման կոչվող անորոշություն: Այո, այստեղ դժվար է, բայց դրսում հե՞շտ է: Ոչ մի միջոցի առջև կանգ չառնելով, որոշ հայ ծնողներ կաշվից դուրս են գալիս` իրենց որդիներին Հայաստանից դուրս բերելու` թե իբր մեր բանակում ծառայելը վտանգավոր է: Այո, ոչ պատերազմ¬ոչ խաղաղություն իրավիճակում սահմանները խաղաղ չեն: Բայց ո՞ր երկրի բանակում է երաշխավորված դժբախտ պատահարը և սպանությունները: Ավելին, որևէ մեկը փորձե՞լ է հաշվել, թե տարեկան քանի երիտասարդի դիակ է Հայաստան բերվում` նույն այդ «ապահով» արտերկրներից. քանի˜սն են զոհվել բանակից խուսափելով, օտարության մեջ վաստակ որոնողներից: Մեզանում պարզապես սե˜րն է պակասել: Հայրենիքի սերը, հայրենիքի զգացողությունը: Սոցիալական դժվարությունները մեզանից շատերին միմիայն սպառողի հոգեբանություն են ներարկել: Հայ մարդը երբեք հայրական տնից երես չի դարձրել այն պատճառով, որ այդ օջախն ինչ¬որ պահի դժվարություններ է ունեցել: Հայրենիքը մեր բոլորի մեծ տունն է. ո՞ւմ ենք թողնում այն: Ոսոխի՞ն, որն անհավասար դժնի մարտերում ծնկի չբերեց մեր խենթ ազատամարտիկներին: Նրանք մեզ ազատագրված հայրենիք ընծայեցին, իսկ մե՞նք... Չէ˜, սթափվել է պետք: Արտագաղթն էլ օրհաս է. կդիմակայե՞նք: Պարտավո´ր ենք: