ՇԱՆՏԱ՞Ժ ԵՆ ԱՆՈՒՄ


Վերջին հանրահավաքից առաջ միջմարզային երթուղայինների տերերի հասցեին հնչած մեղադրանքները, թե նրանք դիտավորյալ են Երևան եկող միկրոավտոբուսների թիվը սահմանափակել, տարակուսանք է առաջացրել դրանց գծատերերի շրջանում: Նրանք խոստովանել են, որ սահմանափակումների առաջադրանք նախկինում իրենք երբեմն ստացել են տեղական իշխանություններից, սակայն վերջին մի քանի հանրահավաքների համար իրենց որևէ մեկը ոչինչ չի ասել: «Այրարատ» կինոթատրոնի, Մաշտոցի պողոտայի և Տերյան փողոցի վերջնականգառները Կիլիկիա և Հյուսիսային ավտոկայաններ տեղափոխելուց հետո, ուղևորա փոխադրումների ծավալը կտրուկ պակասել է: Մարդիկ սկսել են գրեթե նույն գնով առաջարկվող տաքսիներից կամ սեփական մեքենաներից օգտվել: Լրացուցիչ անհարմարությունները և հավելյալ 100 դրամն էլ խփել են գծատերերի բիզնեսին, թեև Կոնգրեսն այս հանգամանքը չի ցանկացել հաշվի առնել ու տեղի ունեցածին քաղաքական աստառ է տվել: