ԴՐԱՄԸ ՏՈՒԺԵ՞Ց


Դոլարի փոխարժեքի աճը պարզվում է, որ այս անգամ տեղի է ունեցել Կենտրոնական բանկի ուղղակի միջամտության արդյունքում: Թեև տարվա այս հատվածում սովորաբար դրամն է արժևորվում, ու առնվազն մեկ ամիս մեր ազգային արժույթը դեռ պետք է շարունակեր իր հաղթական ընթացքը, սակայն հաղորդվում է, որ Արթուր Ջավաղյանը որոշել է անձամբ միջամտել գործին: Դրամատան կողմից ազգային արժույթի կուրսի նվազեցումը պայմանավորվել է այն հանգամանքով, որ ոսկին շարունակում է թանկանալ, և դոլարի կուրսով հաշվարկելիս` թանկարժեք մետաղների շուկայում արձանագրված գնաճը անպատկերացնելիորեն բարձր է ստացվում: Այս հանգամանքը հասցրել է զարմացնել նույնիսկ միջազգային տնտեսական որոշ կառույցների: Ուստիև որոշվել է համամասնությունը վերականգնել դոլարի արժևորման շնորհիվ: