ԱՇՈՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ ԴԵՄ


Վերջին օրերին Արմավիրի մարզում ոմանք սկսել են լուրեր տարածել, թե այժմ արձակուրդում գտնվող մարզպետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Ղահրաման յանը վերադարձից հետո այլևս չի պաշտոնավարելու: Լուրեր տարածողները նշում են, որ Ղահրամանյանին մարզպետի պաշտոնում փոխարինելու է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղյակ չէր իր անվան շուրջ ծավալվող խոսակցությունների մասին: Ավելին` նա խոսեց առաջիկա անելիքների մասին... Այս տեղեկությունը մեզ հաղորդող աղբյուրների պնդմամբ` վերջերս «Երկրապահի» շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ արդեն ձեռք է բերվել համաձայնություն, և Կարեն Գրիգորյանը պատրաստվում է առաջիկայում մեկնել Արմավիր ու զբաղվել նոր աշխատասենյակի վերանորոգման հարցերով...