ԵՐԿՈՒՍԻՆ ԷԼ ԴԵՄ ԵՆ


Ոստիկանության վերնախավում տիրող անհամաձայնությունների և փոխադարձ մեղադրանքների մասին խոսելով` որոշ աղբյուրներ պնդում են, որ այժմ չափազանց լարված են գլխավոր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի հարաբերությունները: Գլխավոր ոստիկանապետը Նազարյանին մեղադրում է, թե նա լրատվամիջոցներին պատվերներ է տալիս` քննադատելու Ալիկ Սարգսյանին: Որոշ ոստիկանական շրջանակներում, անհանդուրժելի համարելով գեներալների նման վարքագիծը, առաջարկում են երկուսին էլ ազատել զբաղեցրած պաշտոններից, որպեսզի վերջապես խաղաղություն տիրի համակարգում: