ՕԵԿ-Ն ԱՆԴԱՄՆԵՐ Է ՈՐՈՆՈՒՄ


Այս օրերին «Օրինաց երկրի» մի շարք ակտիվիստներ շրջում են մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին խնդրում` անդամակցել կուսակցությանը: Ժամանակին հորինված «տնից տուն» ծրագիրն այժմ նպատակ է հետապնդում հավաքագրել մարդկանց, նրանց ՕԵԿ անդամ դարձնել ու տանել ընտրությունների: Ոմանց էլ զանգահարում են կուսակցության ակտիվիստներն ու հիշեցնում, որ նրանք մի ժամանակ այդ կուսակցության անդամ են եղել: Այս ամենի մեջ հետաքրքիրն այն է, որ վերջերս կուսակցության անդամների թվի մասին խոսելիս` ՕԵԿ առաջնորդները պնդում էին, թե ունեն 100 հազարից ավելի կուսակիցներ: Դե, եթե այդքան անդամ ունեն, ինչո՞ւ են դռնեդուռ ընկել. չէ՞ որ անդամների նման թիվը բավական է, որպեսզի կուսակցությունը հաղթահարի 5 տոկոսի շեմը...