ԵՐԵՎԱՆԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՍՐՏՈՎ ՉԷ


Ինչպես պարզվում է, Երևանում կազմակեպվելիք մանկական «Եվրատեսիլ»-ին կանոնադրությամբ նախատեսված 18 երկրի փոխարեն, մասնակցելու է 12-ը: Գերմանիան, որը պնդում էր, թե չի հասցրել ժամկետների մեջ տեղավորվել ու հայտ ներկայացնել` հրաժարվել է հայտ ներկայացնել անգամ ժամկետների երկարաձգումից հետո էլ: Գերմանիան միացել է Թուրքիային ու Ադրբեջանին` Պարզվում է, որ արիացեղ գերմանացիների սրտով չէ, որ մրցույթն անցկացվում է Երևանում: Հավանաբար թուրքերով գերլցված Գերմանիան արդեն վարժվել է ասիական նիստուկացին, փողոցներում հնչող մուղամներին, չադրաներին ու չալմաներին, այդ պատճառով էլ չի կամենում իր ներկայացուցչին ուղարկել մի երկիր, որը հարևան լինելով Թուրքիային ու Ադրբեջանին` այնուամենայնիվ տիպիկ եվրոպական է...