Աստղային եկամուտներ


Forbes¬ը վերջերս հնչեցրել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող արտիստի անունը` Լեոնարդո դի Կապրիո: 2010¬ի մայիսից 2011¬ի մայիսն ընկած ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են 77 միլիոն դոլար: Այդ գումարի մեծ մասն աստղը ստացել է «Նզովքների կղզին» և «Սկիզբ» ֆիլմերում իր դերակատարում ների համար. ողջ աշխարհում այդ կինոնկարների ցուցադրություններից հավաքվել է ավելի քան 1 միլիարդ դոլար: Երկրորդ ամենամեծ եկամտառուն նախորդ վարկանիշային ցանկի առաջատար Ջոնի Դեպպն է: Ընթացիկ տարում կապիտան Ջեկ Վորոբյայի դերակատարը վաստակել է 50 միլիոն դոլար: Երրորդ հորիզոնականում Ադամ Սենդլեթն է, ով Ջենիֆեր Էնիսթոնի և Նիկոլ Քիդմանի խաղընկերությամբ «Իմ կինը ձևացիր» կատակերգության համար ստացել է 40 միլիոն: Չորրորդ և հինգերորդ տեղերում հայտնված Ուիլ Սմիթի և Թոմ Հենքսի տարեկան եկամուտները կազմել են 36 և 35 միլիոն: Նույն հրատարակությունը նաև արտիստուհիների համանման վարկանիշն է հրապարակել: Ամենաբարձր վարձատրվողներ ճանաչվել են Անջելիկա Ջոլին և Սառա Ջեսիկա Պարկերը` վաստակելով 30¬ական միլիոն հոնորար: Երկրորդ տեղում Ջենիֆեր Էնիսթոնն ու Ռիզ Ուիզերսպունը` 28-ական միլիոն դոլար: Երրորդ հորիզոնականի արտիստուհիները նույնպես երկուսն են` Ջուլիա Ռոբերտսը և Քրիստեն Ստյուարտը. վերջին մեկ տարում իրենց բյուջեները նրանք համալրել են ևս 20-ական միլիոն դոլարով: