Գաղթականների ուղեբեռ


Իտալական առափնյա պարեկները նավամբարում հայտնաբերել են 25 երիտասարդների մարմինները: Սահմռկեցուցիչ այդ ուղեբեռով նավը Լամպեդուզա կղզի էր հասել Լիբիայից: 50 ֆուտանոց նավը տեղափոխել է նաև 271 փրկվածների: Ոստիկանները նրանց հայտնաբերել են այն պահին, երբ նրանք իջել են Լամպեդուզայից ոչ հեռու` Հյուսիսային Աֆրիկայի հարևանությամբ մի կղզում, որ անօրինական արտագաղթողների սիրած վայրն է: Շուրջ 90 մարդ է եղել տախտակամածին, երբ նավը հասել է Տրիպոլիի նավահանգիստներից մեկը: Իսկ նավամբարում թաքնվածներից շատերը վախճանվել են` օդ չլինելու պատճառով: - Ոմանց հաջողվել էր մաքուր օդ դուրս գալ, ոմանք նույնիսկ չէին հասցրել նավամբարը լքել, մի մասն էլ լկտի հարձակում էր գործել առևտրականների նավի անձնակազմի անդամների վրա,¬ պատմել է Իտալիայի ներգաղթային ծառայության աշխատակիցը: Հյուսիսային Աֆրիկայում այս տարի ծայր առած զանգվածային անկարգությունները մեծացրել են բնակչության արտահոսքը Եվրոպա: Նման «ճամփորդությունների» համար (մանավանդ` ծպտյալների) հարմար են նավերը, սակայն մարդկանց առևտրով զբաղվող այդ փոխադրամիջոցներում պայմաններն ուղղակի սարսափելի են: Միայն ապրիլ ամսին Լամպեդուզայում խեղդվել է շուրջ 250 մարդ: Եվրոպական կայքերից մեկի գնահատմամբ` 2011¬ի սկզբից միջերկրածովյան տարածքներով արտագաղթողներից 1674¬ը զոհվել է կամ անհայտ կորել` Սիցիլիայի ջրանցքում: