«Ի պատիվ» ամուսնալուծվելու


Միայն հարսանյաց օրը չէ, փաստորեն, այնքան հիշարժան, որի մասին հիշողությունը նորապսակներն ուզում են անվերջ թարմ պահել: Երկու զավակների մայր, 41-ամյա Ջեկի Մուրի համար ամենաերջանիկը երևի ամուսնալուծվելու օրն է եղել: Եվ այդ իրադարձությունը կինը նշել է` անմոռանալի «գրառումներով»… մարմնի վրա: Այո, գրեթե ողջ մարմինը նա պատել է դաջվածքներով: - Ես սրահ գնացի` դաջվածքներ անելու, որպեսզի մարմնիս վրա նշումներ թողնեմ` բաժանման մասին: Ես ուզում էի իմ կյանքի նոր էջ սկսել: Ու բախտս բերեց: Ես դաջվածքներ և նոր սեր ձեռք բերեցի,¬ պատմել է Ջեսիկան: Հիմա նրա մարմնի 85 %¬ին` դեմքին, թիկունքին, ձեռքերին, ոտքերին սարդոստայնի մեջ հսկա մոմերի, ճպուռների պատկերներ են. ինչպես նաև` բացված աչքեր, ծաղիկներ ու զարդանախշեր: Այդ ամբողջի համար կինը պետք է վճարեր 22 հազար դոլար, սակայն Ջեկիի անձնական վարպետը նրա ընկերն է և նրանից փող չի վերցնի: Դաջվածքները շոշափելու իրավունք միայն Մուրի ընկերն ունի: Ինքնատիպ այդ կինը Օքսֆորդի մասնավոր դպրոցներից մեկի այգեպանն է: