Ինչպե՞ս էր ընտրում զոհերին


Պարզվում է` նորվեգացի ահաբեկիչը խնայել է երիտասարդական ճամբարի ամենակրտսեր երեխաներին` համարելով, որ դեռ չեն հասցրել նրանց «ուղեղները լվանալ»: Ուտոյա կղզում նրա 69 զոհերից ամենափոքրը 14 տարեկան մի տղա էր: Չարագործը խոստովանել է, որ ինքը գիտակցաբար շրջանցել է 10-11 տարեկան առնվազն երեք երեխայի: Անդրես Բրեյվիկի փաստաբան Հեյբ Լիպեստադը հավաստիացնում է, որ նման «մեծահոգության» համար իր պաշտպանյալը պատճառներ ունի. - Փոքր երեխաներին սպանելը ոչ մի իմաստ չուներ. նա պարզապես անցել է նրանց կողքով: Եվ դա բարոյականության խնդիր չէ. նրանք բավականաչափ մեծ չէին, որպեսզի տոգորված լինեին լեյբորիստների կողմնորոշումներով: