Համակուրսեցիները կարող են իրար հետ ծառայել


Այսինքն` նույն զորամասում ՌԴ ՊՆ¬ը այսպիսի փորձարարություն է ձեռնարկել, որին մասնակցում են մոսկովյան քոլեջների 250 շրջանավարտներ (գրել է «Իզվեստիա»¬ն): Մոսկվայի զինկոմ Վլ. Ռեգնացկին նշել է, որ բանակի համալրման այս սկզբունքը պետք է որ թեթևացնի նորակոչիկների հարմարվելու ընթացքը: - Եթե նրանք արժանապատվորեն կծառայեն և չեն խախտի կարգապահությունը, ապա ապագայում նույն սկզբունքով կարելի կլինի զորակոչել և մյուս երիտասարդ ներին. այդ թվում և բուհերի շրջանավարտներին: Գլխավորը` որպեսզի նրանք բոլորն առողջական վիճակով միաչափ պիտանի լինեն և ցանկանան ծառայել հենց նույն զորամասերում,¬ ասել է զինկոմը: Նա նշել է, որ նույն ուսհաստատության շրջանավարտներին նույն զորամաս ուղարկելու հնարավորություն հիմա արդեն կա: Բայց դրա համար նախապես հարկավոր է հայտարարություն ներկայացնել զորակոչային հանձնաժողովին, որը կատարում է նորակոչիկների զորաբաշխումը: Թվում է` խելացի է մտածված: Սակայն «Քաղաքացի և բանակ» շարժման համակարգող Ս. Կրիվոն ևս չի սխալվում. դա կառավարելիությունը կորցնելու վտանգով է հղի, որովհետև հրամանատարների համար շատ ավելի դժվար կլինի ազդել ամբողջ խմբի վարքագծի վրա: