Չինաստանը խրվում է


 

Բնական աղետները միայն փոթորիկների, ջրհեղեղների, երկրաշարժերի տեսքով չի արտահայտվում: Աննկատ երևույթներ էլ կան, որոնք խորանալուց հետո են միայն ի հայտ գալիս: Ահավասիկ, Չինաստանի ավելի քան 50 քաղաքներում հողի մակերևույթի իջվածք է արձանագրվել: Ընդ որում, տարեցտարի այդ երևույթն ահագնանում է (գրել է The EΘoch TiΗes-ը):

Երկրի Հողերի և բնական պաշարների նախարարության հրապարակած հաշվետվության համաձայն` 79 հազար քառակուսի մետր տարածքում այդ իջվածքն արդեն կազմում է ավելի քան 200 մմ: Իրավիճակն առավել լուրջ է Պեկինում, Տյանցզինում, Քանչժոուում և Սիանում: Տուժում է նաև Շանհայը:

Գետնի անհավասարաչափ իջվածքը հանգեցնում է շենքերի հիմքերի փլուզումների, վնասում է երկաթուղիները, կամուրջներն ու ջրագծերը: Աղետալի այս երևույթի պատճառների շարքում մասնագետներն ընդգծում են հատկապես ստորգետնյա ջրերի անխնա օգտագործման, նավթի և բնական գազի արդյունահանումը:

Մի խոսքով, երկրի ընդերքը չի դիմանում. ընդվզում է: