ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Եթե կա միտում, մածունն էլ սև կներկայացնեն Չպետք է զարմանալ, եթե շուտով ամերիկացիները «հայտնաբերեն», որ հայկական կոնյակը և գինին թույների մահացու դոզա են պարունակում: Նախապատրաստվենք չզարմանալ նաև, եթե առաջիկա ԱԺ ընտրություններին էլ տան շատ ավելի վատ գնահատական, քան, օրինակ, Թուրքմենբաշու ընտրություններին: ԳԱԶԸ` գազազելու պատճառ Երբ Իրանի գազը մտավ Հայաստան, ԱՄՆ-ն զայրույթից «Ջերմուկի» «գազը հանեց»: «Հարսնացուն»` Արևմուտքից Ասում են` Սահակաշվիլին մեկ օրով այցելեց Հայաստան, որ մեր իշխանություններին ասի, թե արևմտյան «Մուրադը կատաղել ա»: Ինչպե՞ս «հաջողվեց» ստեղծել այդքան անորակ թիմ Կանանց տեսակ կա, որ միտումնավոր իրեն շրջապատում է գեշ ընկերուհիներով, որպեսզի նրանց «ֆոնին» ավելի գեղեցիկ երևա: Արթուր Բաղդասարյանը իր կուսակցության էլիտան ընտրելիս գուցե այս սկզբունքով է առաջնորդվել: Այլապես, ինչպես բացատրել, որ ըստ սոցիոլոգների` ՕԵԿ ղեկավարի վարկանիշը շատ ավելի բարձր է, քան ամբողջ կուսակցությանը: Ջորջ Բուշի զարմանք-դժգոհությունը - Դեսպանատուն ունենք, աշխարհը չունի... մեջը ոչ մի «հատ» դեսպան չկա... Բացի Հոգլանդի ուրվականից: Մանուկ Գասպարյանի «հռետորական» հարցը - Բա որ Ժուկի «բզզոցը» չլինի, էդ խորհրդարանը համ ու հոտ կունենա՞: Էս ո՞ւր հասանք Ըստ սոցիոլոգների` Ստեփան Դեմիրճյանը պետք է մտածի ոչ թե «ումով անելու», այլ հինգ տոկոսը մի կերպ «հորով-մորով» անելու մասին: Մրցանակի արժանացած երգ Ընդդիմադիրների համոզմամբ` մայիսի 12-ին, օրվա վերջին, բոլոր ընտրատեղամասերի հանձնաժողովները խոռով երգելու են «Եկ այս գիշեր մարենք բոլոր մոմերը» երգը:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ