Կ Ո Չ


Արցախյան ազատամարտի մասնակիցներին Ձեզ եմ դիմում, արցախյան ազատամարտի մասնակից մեր ժողովրդի խիզախ զավակներ, մեր ինքնապաշտպանական բազմանուն ջոկատներում ադրբեջանցիների դեմ կռված քաջարի մարտիկներ: Դուք, որ եղել եք արցախյան ազգային-ազատագրական պայքարի մասնակիցներ և ականատեսի աչքերով տեսել եք ռազմաճակատում ծավալվող իրադարձությունները, ամենից ճշմարիտ ու ճշգրիտ դուք կարող եք նկարագրել ձեր տեսած դեպքերն ու իրողությունները, ուր արտացոլված կլինի թշնամու իրական դեմքը` նրա դաժանություններն ու վայրագությունները, որոնք ստիպել են ձեզ զենք վերցնելու և պաշտպանելու ձեր տունն ու պատիվը, ձեր հայոց հողը և ազգային արժանապատվությունը: Ձեր գրած իրական փաստերն իրենց էությամբ այսօրվա և գալիք սերունդների համար կդառնան ականատեսի անհերքելի վկայագրեր: Ես և դուստրս` բանաստեղծուհի Լիլիթը, կոչ ենք անում ձեզ ձեր գրավոր հուշերը, գրառումները, դեպքերը, եղելությունները, օրագրային նշումները, բանաստեղծություն ները, որոնք ռազմաճակատում կատարվածի վկայություններ են, ներկայացնել մեզ` կազմելու և հրատարակելու մի ալմանախ, որի խորագիրն է «Արցախյան հերոսամարտը` ականատեսների աչքերով»: Թանկագին քաջորդիներ, խնդրում ենք ձեզ` նյութերը հանձնել մեքենագիր: Ներկայացնել կարճ կենսագրություն, նշել զինվորական կոչումը, մեկ լուսանկար, ձեր հասցեն և հեռախոսահամարը: Մեր հասցեն է` Մարշալ Բաղրամյան 3, Հայաստանի գրողների միություն` երկրորդ հարկ, «Սամվել Շահմուրադյանի հուշասենյակ»: Ժամը 13-ից մինչև 16-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Հեռ. 56-21-90 (աշխ.): Բանաստեղծուհիներ ՄԵՏԱՔՍԵ և ԼԻԼԻԹ