ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի շ


Պատվարժան Ռոբերտ Մ. Գեյթս Ընդունեք իմ շնորհավորանքները Ձեր նշանակման և վերջերս կայացած հաստատման առթիվ: Ես տեղյակ եմ, որ Դուք ընտրվել եք Ձեր ներկա պաշտոնին` հաշվի առնելով այն ակնառու հաջողությունները, որոնք Դուք նախկինում ունեցել եք պատկառելի և բարդ կազմակերպությունների ղեկավարման գործում: Ցանկանում եմ Ձեր նոր պաշտոնում նոր հաջողություններ և հույս եմ հայտնում համագործակցելու Ձեզ հետ ընդհանուր շահեր ներկայացնող մարզերում: Ես նաև ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Հայաստանի Ազգային անվտանգության առաջին ռազմավարության մշակման գործում Հայաստանի Կառավարությանը Պաշտպանության Քարտուղարի Գրասենյակի կողմից ցուցաբերված օգնության համար: Ես այդ օգնությունը հայցեցի 2005 թ. Պենտագոնում Ձեր նախորդի հետ հանդիպման ժամանակ, և պետք է փաստել արդյունքի լիովին գոհացուցիչ լինելը: Պաշտպանության ազգային համալսարանի անվտանգության գծով փորձագետների կողմից 2006 թ. ընթացքում ցուցաբերված մեթոդաբանական օգնութունը թույլ տվեց մեր Ազգային անվտանգության ռազմավարությունը մշակող միջգերատեսչական հանձնաժողովին ստեղծել ժամանակակից չափանիշներին համապատասխանող Հայաստանի Ազգային անվտանգության առաջին ռազմավարությունը: ՀՀ Նախագահի կողմից ս.թ. փետրվարի 7-ին հաստատված Ազգային անվտանգության ռազմավարության անգլերեն տարբերակը Ձեր գրասենյակին արդեն փոխանցվել է: Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանի անվտանգության նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող պատասխանատվության համար: Ցանկանում եմ Ձեզ հարաճուն հաջողություններ` հուսալով հանդիպել Ձեզ հետ և շարունակել ամրապնդել մեր երկու բարեկամ պետությունների անվտանգությունը: Ս. ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ Պաշտպանության նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Հարգելի Իգոր Սերգեեվիչ Պատիվ ունեմ հայտնելու իմ խորին բավարարվածությունը Հայաստանի առաջին Ազգային անվտանգության մշակման գործում ՀՀ Միջգերատեսչական հանձնաժողովին ՊԾՌԱ-ի մասնագետների ցուցաբերած այն մեթոդաբանական օգնության համար, որը կատարվել է մեր միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն: Առանձնակի երախտագիտության են արժանի ՊԾՌԱ-ի, ինչպես նաև նրա Ազգային անվտանգության և Միջազգային հարաբերությունների ամբիոնների ղեկավարները, որոնք Հայաստանի ապագա ազգային փաստաթղթի մտահղացման և մեթոդաբանական հիմքերի քննարկման ժամանակ մեր փորձագետների համար կազմակերպեցին մեթոդաբանական խորհրդատվություններ: Պարտք եմ համարում նշել ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի վերջնամշակման փուլում ՊԾՌԱ-ում նախագծի մասնագիտական փորձաքննության կարևորությունն ու հաջող ընթացքը: Հայտնում եմ Ձեզ իմ երախտապարտությունը մեր երկու եղբայրական ժողովուրդների և պետությունների միջև դաշնակցային համագործակցության խորացմանը միտված մեր խնդրանքի նկատմամբ Ձեր կողմից ցուցաբերված շահագրգիռ աջակցության համար: Հարգանքով և լավագույն մաղթանքներով` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ Պաշտպանության նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար