Էլ չի լինի հերվանը


Վաղուց արդեն այս ոլորտի համար նպատակ է ունենալ սեփական կաթսայատուն, այսինքն` անկախ ջեռուցման համակարգ: Այս ուսումնական տարում Երևանի թվով 54 դպրոցներ ունեին այս բարեբախտությունը: Խնդիրը կարգավորելուն և «բարեբախտ» դպրոցների թիվը մեծացնելուն աջակցել են կառավարությունը, քաղաքապետարանը: Դպրոցները հիմնանորոգման կենթարկվեն նաև մասնավոր ներդրումների և հիմնադրամների (ՀՍՆ, Լինս) հատկացրած միջոցներով: Այս տարի լոկալ ջեռուցում և այդպիսով կայուն ջերմային ռեժիմի պայմաններում պարապմունքներն անցկացնելու հնարավորություն կունենան ևս չորս տասնյակից ավելի դպրոցներ: