Զրո ամբողջ` նվազ տասնորդականներով


Հաշվետու ժամանակաշրջանում հանրակրթությունը որակապես առաջադիմել է 0,6 տոկոսով: Ի՞նչ է ասում այս թիվը դպրոցի աշխատանքի որակի մասին կամ` ասո՞ւմ է այն, ինչ պիտի ասի: Այսպես դպրոցի տնօրեններն են ի ցույց դնում իրենց ղեկավարած կրթօջախի որակը` առաջադիմության տոկոսներ ու բուհ ընդունվողների թիվ վկայակոչելով: Ախր այդ տոկոսաբանությունն էլ, այդ թվանկարչությունն էլ ծանոթ բաներ են: Բուհ ընդունվելու «օրենքներն» ու կարգերն էլ գիտենք, դպրոցի տված գիտելիքների տոկոսն էլ գիտենք: Դպրոցի մարդիկ սիրում են նաև հիշատակել, թե դպրոցի արդյունք են ամենքը. նախագահ ու նախարար, մարզիկ ու երգիչ, գիտնական ու օդաչու: Դպրոցն այն անշրջանցելի ճանապարհն է, որով բոլորն են անցնում` ողջ հասարակությունը: Այսինքն դպրոցը հասարակություն է կրթում ու դաստիարակում: Այսինքն` հասարակությունը դպրոցի պատկերն է (ինչպես և դպրոցը` հասարակության): Նայենք մեր հասարակությանը և դատենք` ինչպիսի կրթություն ու դաստիարակություն է տալիս դպրոցը: Դպրոցի աշխատանքի ամենաիրական ցուցիչը նրա «արտադրանքն է», որ կյանք է մտնում որպես հասարակության անդամ: Այդ հասարակությունը մեր աչքի առջև` իր բոլոր զրո ամբողջներով և տասնորդականներով:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ