«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ


«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը դատապարտում է մեր երկրում վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես ավազակային խմբավորում ների կողմից ծայրահեղ լկտիությամբ նախաձեռնված մարդասպանությունները, վանդալիզմն ու ջարդարարությունները: Երկրի վարկի խաթարմանը եւ հասարակությանը պառակտելուն միտված ԼՏՊ-ականների ծրագրած լայնածավալ «նարնջագույն» ավանտյուրան հանգեցրեց բախումների` հեղվեց հայի արյուն, զոհվեցին մարդիկ: ՍԻՄ-ը կատարվածի համար պատասխանատու է համարում դրսի ուժերի հաճոյակատար ԼՏՊ-ին եւ նրա շուրջ հավաքված անպատասխանատու քաղաքական գործիչներին, որոնք ամեն ինչի գնով անձնական ռեւանշիստական նկրտումներին հագուրդ տալու համար օգտագործեցին իրենց կողմից մոլորեցված մեր ժողովրդի մի մասի վստահությունը եւ շահագործեցին այն: ՍԻՄ-ը հիշեցնում է, որ այս ամենի պատճառը նաեւ ԼՏՊ-ի ռեժիմին քաղաքական գնահատական տալու եւ գործած հանցանքների համար պատիժ կրելու վերաբերյալ ՍԻՄ-ի, ՀԴԿ-ի եւ այլոց կողմից 1998թ. բարձրացրած պահանջն անպատասխան թողնելն էր: ՍԻՄ-ը պահանջում է, որ այս անգամ արդեն ԼՏՊ-ն եւ իր շրջապատը ստանան իրենց գործած հանցանքների համար օրենքով նախատեսված պատիժը, եւ երկրի իշխանություններին հիշեցնում է, որ իրականություն դարձավ այն ճշմարտությունը, որ չպատժված հանցագործությունը ծնում է էլ ավելի մեծ հանցագործություններ: ՍԻՄ-ը նաեւ կոչ է անում Հայաստանում գործող քաղաքական եւ հասարակական ուժերին վեր դասել երկրի շահերը ամեն տեսակի արկածախնդիրների խմբակային շահերից ու նպատակներից, համադրելով ուժերը` երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից, նպաստել կայունության վերականգնմանը: ՍԻՄ-ը ցավակցում է ԼՏՊ-ի կողմից հրահրված զանգվածային անկարգությունների ընթացքում զոհվածների հարազատներին: ՍԻՄ նախագահ` ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՍԻՄ քարտուղար` ԱՐԹՈՒՐ ՍԻՐԵԿԱՆՅԱՆ