Հույսեր դեռ կան...


Նախընտրական և հետընտրական ընթացքի քաղաքական թոհուբոհում յուրաքանչյուր ոք ընկերական միջավայրի զրույցներում, թե հասարակության առավել լայն զանգվածի շրջանակներում, ցանկանում է իր քաղաքացիական տեսակետներն ու հույզերը արտահայտել£ Սակայն, ոչ բոլորն են փորձում մտածել, թե որպիսի ազդեցություն ունեն Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները երկրի տնտեսական զարգացումների վրա£ Տնտեսագետ Էդ. Աղաջանովի հավաստմամբ` ի տարբերություն աշխարհի մյուս երկրների, մեզանում այդ ազդեցությունները չեն առաջանում£ Այն է` և° 2003 թ. Նախագահի, ԱԺ ընտրություններից, և° 2005 թ. հանրաքվեից հետո տնտեսական աճը պահպանվեց 13,9 %, իսկ 2007 թ. խորհրդարանական ընտրություններից հետո կազմեց 13,7 %£ Այս տեսակետը նա փորձում է հիմնավորել պատճառահետևանքային այն եզրահանգմամբ, թե իբր Հայաստանում ընտրությունները քաղաքական երևույթներ չեն. դրանք ընդամենը կանխամտածված սցենարներով շոուներ են` քաղաքական կաղապարներով£ Որպես հիմնավորում` առաջ է քաշում իշխանությունների անտարբեր վերաբերմունքը ծանրակշիռ պաշտոնյաների հրաժարականների հանդեպ` բնավ չթաքցնելով իր զարմանքը£ Սակայն նրա զարմանքն էլ զարմանք է շարժում. նո՞ր է «նկատում» Արթուր Բաղդասարյանի քաղաքական վայրիվերումները£ Այնինչ ժողովրդի մեծամասնությունը վաղուց թոթափել է զարմանքը և հասկացել ու նույնիսկ հասցրել է մոռանալ ՕԵԿ ղեկավարի հետ կատարվածը£ Առանձնապես դժվար չէր ըմբռնել, որ վերջինս պատրաստակամ է բոլոր իշխանությունների դրածոն լինել. իշխանությունն էլ դռան տեղը ցույց տվեց` չափից ավելի եսակենտրոն «հնարամտություն» ցուցաբերելու համար£ Այլ է Վահան Հովհաննիսյանի և իր կուսակից նախարարների խնդիրը. նրանք հոժարակամ հրաժարվեցին հետընտրական ֆարսի իրենց մասնակցությունից, հավանաբար, իշխանական հարթակի իրենց բաժինը Լևոն Տեր¬Պետրոսյանի հետ կիսելը հավանական լինելու պատճառով£ Հարկավ, քաղաքական գյուտ չենք անի, եթե նշենք` ՀՅԴ¬ն և ՀՀՇ¬ն եղբայրական հարաբերութ յունների մեջ չեն, և Է. Աղաջանովի տեսանկյունից էլ գրեթե նույնն է ստացվում. - Լևոն Տեր¬Պետրոսյանը քաղաքական սանիտար է. հասկացրեց ով` ով է£ Նա և Սերժ Սարգսյանը հայամետ գործիչներ են£ Դառնանք տնտեսական արատներին£ Եթե 1997-2002 թթ. արտաքին առևտրի դեֆիցիտը կրճատվել էր 27 %¬ով, ապա 2002-2007 թթ.` ավելացավ 420 %¬ով£ Տնտեսագետը հիշեցնում է, որ քաղաքական կամքը աբստրակցիա չէ (՞) և այդ պատճառով իշխանական քաղաքականությունը բիզնեսի հետ է միաձուլվել£ Չնայած դրան` վերոգրյալները իրար լրացնող գործոններ են£ Տնտեսական նման անոմալ երևույթները Աղաջանովը ՀՀԿ թիմի անգրագետ տնտեսավարման արդյունք է համարում (՞)£ Ինչ խոսք, մեր տնտեսական համակարգում առկա թերությունները, ինչպիսիք են` չինովնիկների «տանիքային» գործունեությունը, և դրանից բխող ստվերային աշխատավարձերը, հարաճուն կոռուպցիան և այլն, դրական արգասիք չեն խոստանում£ Սակայն, այդ ամենի դեմ անհաշտ պայքար է հայտարարել ՀՀ կառավարությունը, և նույն ՀՀԿ խորհրդարանական քարոզարշավում հնչած խոստումները հիմնականում կատարվել են` շարունակական լինելու երաշխիքով£ Ինչևիցե£ Տնտեսագետը նաև ինքնաոչնչացումից փրկելու իր բաղադրատոմսն է առաջարկում£ Պետական ինստիտուտ դարձած կոռուպցիային միանգամից չջախջախել, որովհետև կփլուզվի ողջ պետական համակարգը£ Հարկավոր է այն աստիճանաբար փոխարինել նոր կայացող առողջ պետական համակարգով£ Վերացնելով ենթակառուցվածքների մենաշնորհը` դառնում ենք ինչ¬որ երկրի կցորդ£ Թո°ղ, մեր եկրում եղած կապիտալները ներդնեն£ Նա պնդում է նաև` տնտեսության զարգացման խթանն է միանիշ թվերի համակարգում բարձր թվանշանով արտահայտված ինֆիլացիա ունենալը£ Բարի£ Ապա ինչո՞ւ է ցավակցական նրբերանգներով «փաստում», որ այստեղ օրինաչափ են ետընտրական թանկացումները£ Չէ՞ որ դա էլ դրամի արժեզրկման մի տեսակ է£ Տարակուսելի է, թե Է. Աղաջանովին իրականում ինչն է մտահոգում£ Ու մեր այն հարցին, թե ցանկության դեպքում պրն Ս. Սարգսյանին որքան ժամանակ է հարկավոր` տնտեսությունը բարելավելու համար, նա վստահություն է հայտնում, թե` - Մեր փոքր Հայաստանին մեկ տարին լրիվ բավական է£ Հիշեցնենք, որ ՀՀ Վարչապետը կառավարության վերջին նիստերում կարգադրել է անել հնարավորը` կանխելու հետընտրական գնաճերը և պահանջել, որ ժողովրդի համար դրական տեղաշարժը ամեն ամիս նկատելի լինեն£ Այսուհանդերձ, իրատեսությունն էլ չպետք է լքի մարդկանց£ Հենց ինքը` Վարչապետը, ամիսներ առաջ բարձրաձայնում էր, որ չունի հրաշագործության կախարդական գավազան£ Եվ ոչ մեկը դա չունի` անկախ հնչեցվող սին խոստումներից£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ