Մտորումներ ներկայացումից հետո Դեռ կարելի է մարդ մնալ և մարդանալ կյանքի աղբանոցում


Բեմի խորքում, ճերմակ պաստառների պատառիկների վրա ցուցադրվող երկսյուժե կադրերը վավերացնում են ներկա իրականության իրարից առերևույթ անջատ¬անջատ գոյատևող կեսերի չգունազարդված առօրյան£ Աղբանոցի և կյանքի մրցավազքի£ Մի կողմում` աղբատարի բեռնաթափքից դատարկվող պարունակությունը աշխույժ փորփրող մարդանման արարածներ ու խաղացկուն թափառաշներ£ Մյուսում` անհաղորդ դեմքերով մարդկանց ու մեքենաների բազմության անվերջանալի երթևեկություն£ Աղբանոցի մոտավոր նմանությամբ ձևավորված (նկարիչ` Կարեն Գրիգորյան) բեմական տարածքի կենտրոնում «Ժիգուլու» կմախքն է` շրջապատված խնամքով դասավորված, շինարարական վերանորոգման թափոնների տպավորություն թողնող ճերմակ պարկերով£ Երևում են բոմժահատուկ կերպարանք ընդունած «Կադանս» համույթի երաժիշտները, անշշուկ գրավում բեմառաջքի խորշում իրենց տեղերը£ Շնորսների ժարգոնային զրույցի ձայնագրությունից սպրդում են մեր ապրելակերպին առնչվող ցաքուցրիվ արտահայտություններ` մեղեդային հենքով ամբողջանալով որպես ներկայացվելիք պատմության բնաբան£ Կենդանի երաժշտությունն այնուհետև հնչելու է Վիգեն Չալդրանյանի և Գուրգեն Խանջյանի «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը» տրագիկոմեդիայի ներկայացման ողջ ընթացքում` ժամանակ առ ժամանակ օրգանապես ձուլվելով բեմական պատումի հոգեբանական խորքերին, երբեմն սրելով զգայական ընկալումը£ Աղբաշեն մեր կեցությունն իր տարբեր եղկելի կողմերով ցցուն երևալու է անկախական քաոսի լաբրինթոսում ծայրահեղորեն տարբեր կենսատարածքում ու կարգավիճակում հայտնված Այծեմնիկի ու Ջոնի` պատահական օրինաչափությամբ, հոգևոր¬բարոյական գարշաճահճում չտորֆանալու հրամայականով ծնված Սիրո պատմության ընթացքում£ Թատերականի այս երկու շրջանավարտներից մեկին օրավուր պղտորվող կենսահորձանքը ափ է շպրտել մայրաքաղաքային աղբանոցի «մատույցներում»` խորտակելով արժանապատիվ կյանք վերադարձնող կամուրջը£ Մյուսի նկատմամբ, թվում է, բարեհաճ գտնվելով, մութ ու ցուրտ 90-ականներից փրկելով` հասցրել է «հաջողակ» հայերիս համար այսօր երկրորդ հայրենիքի նշանակություն ձեռք բերած Լոս Անջելես£ Հեքիաթային Ոսկի քաղաքում այս «երջանիկը» տաքուկ տեղավորվել է Հոլիվուդում ընդամենը երկու «աննշան» զոհողությամբ` Հովհաննես անունը փոխել Ջոնով և իր ջահելության դիմաց ստացել հրեա կնոջ հարուստ գանձանակը£ Հայաստանը, իհարկե, չի մոռացել£ Փողով օգնել է բարեկամ-ազգականներին` հանգիստ խղճով ֆիլմեր նկարելով մարդկանց հոգիները մաքրագործելու ճանապարհների մասին£ Կյանքից կտրված, մտացածին ֆիլմեր£ Ապականված իր ներաշխարհով հորինված£ Ինչի մասին գիտակցում է հանկարծ, երկար բաժանումից հետո հայտնվելով ծննդավայրում£ «Վեցերորդ պատվիրան»¬ի համար լքված գործարանի տեսարանները նկարահանելիս£ Եվ ումից, գիտե՞ք, աղբանոցի տիրուհի դարձած դերասանուհուց£ Ջոն-Հրաչյա Հարությունյանի և Այծեմնիկ-Լուիզա Ղամբարյանի առաջին հանդիպման դրվագից շերտ առ շերտ բացվում է ներկայացման գլխավոր ասելիքը, հագենում կյանքային կոնկրետ բովանդակությամբ£ Եվ այլևս ավելորդ են դառնում ողջ առաջին գործողության ընթացքում պաստառներին, ասես, դաջված միօրինակ կինոկադրերը` ոչ մի կերպ չմերվելով բեմական անցուդարձին, չլրացնելով ճիշտ հունի մեջ մտած դերակատարումներով բացահայտվող ենթիմաստը£ Տրագիկոմիկական ելևէջումների համոզչականությունը տեղ¬տեղ թուլանում է, զավեշտի հասցվում` անհարկի զվարթացնելով հանդիսասրահը£ Սեռի զգացողությունը կորցրած, չորեքթաթ ապրելուն վարժված թոփալ Այծոյի մեջ արթնանում է հետաքրքրությունը հանգամանքների բերումով մերժված, օտարոտի դարձած մարդկային սովորական փոխհարաբերությունների նկատմամբ£ Բոմժի անասնացած կերպարանքում մինչև իսկ ձայնով անճանաչելի Լուիզա Ղամբարյանը հնարամիտ արտահայտչաձևերով կարողանում է իր հերոսուհուն դարձնել թատերախաղի կենտրոնաձիգ ուժը£ Հեգնախառն անաչառ մերկացումներով մարդացման է մղում ամերիկանացած Ջոն-Հարությունյանին£ Զարմացնում նկարահանվող ֆիլմի սյուժեի հարուցած արցունքի կաթիլով` այս «հոմլեզը» հուզվե՞լ գիտի… Իր քնարական ներաշխարհի հանկարծակի դրսևորումները անմիջապես կոծկում է հարբեցողությամբ երկրային օրերի պարապը լցնող, բնականոն կյանքից դուրս քշված երկոտանու դիմակով£ Անզոր զսպելու իրենում մարդկային փոխշփման պահանջը` ենթագիտակցաբար ճանաչելի է դարձնում իր երկրորդ ես¬ը. մեքենայի տանիքին Թատերական ինստիտուտ ընդունվելիս այգուց դեղձ գողանալու էտյուդի կենսախինդ պատկերացմամբ, իր կին լինելու հիշեցումից ակամա զուգապարում հայտնվելով, այգիներ ու մարդկային հոգիներ լափող վիշապի վերածված երբեմնի սիրելի Երևանի կերպարանափոխության դեմ բողոքելով… Աստիճանական անցումներով, աննկատ հոգևոր մտերմություն է հաստատվում փափկակենցաղ ամերիկահայ կինոբեմադրիչի ու վայրենաբարո բոմժուհու միջև£ Ինքնապաշտպանական բնազդով ընդվզում է իր ներսում խմորվող զգացմունքի դեմ նրա Այծոն, դառնում կռվազան, խայթում, պատսպարվում կատակաբանի հարմարավետ պատյանում, կոպտաբար վանում իրենից նոր կյանքի արթնացող հույսը£ Երկրաշարժ, մենակություն, անձնական երջանկության ձախողում` Դուբայի ռեստորաններից մեկում հոգեկան խանգարման ու Նուբարաշենի հոգեբուժարան հասցրած ողբերգական ավարտով և, ի վերջո, որպես շրջապատի համար անվնաս, դուրսգրում միակ ապահով կացարանից, որի հանդիսատեսին կնախանձեր ուզածդ թատրոնը… Այս տատասկոտ անցյալի վերքերը չեն սպիացել Այծեմնիկ-Ղամբարյանի նրբազգաց հոգում, չեն ջնջվել հիշողությունից£ Բայցև, նա անկարող է զսպել հեռավոր իր աստղից մի օր աղբանոցին, Էյֆելյան աշտարակին, Հոլիվուդին ու Երևանին նայելու նվիրական երազանքի սլացքը£ Բուռն ցանկությունը` անսպասելի իրեն ընծայվող Սիրո քաղցրությունն ըմբոշխնելու£ Մանավանդ, երբ Ջոն¬Հարությունյանը, նախ, հեգնանքով, ապա` հիացական զարմանքով հավաստում է, որ բոմժի անլվա ու անհրապույր կերպարանքում անգամ նկատելի է երիտասարդ գեղեցկուհին£ «Ջոն, դու երևի գեղեցիկ կին չես տեսել,¬ անկեղծորեն հանկարծակիի է գալիս բոմժակենցաղում ինքն իրեն մեկընդմիշտ թաղած Այծեմնիկ¬Ղամբարյանը£¬ Կամ էլ` աղբի ֆոնն է քեզ շփոթության մեջ գցում»£ Ասես ինքնաբերաբար ձգտում է մարդավայել տեսք ընդունել, հղկում ցինիզմի երանգներով բնազդային պահվածքը, ոգեշնչվում` իր համար կռվելու Ջոնի պատրաստակամությունը նկատելով£ Կյանքային լիարյուն գույներով է մարմնավորում Ջոնի բեմական նկարագիրը ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանը` դրամատիկի ամենահմայիչ, դերից դեր հաստատուն դարձած, սիրահարի իր ծանոթ տիպին ներկայացնելով սովորական զուսպ ու ստատիկ, անսեթևեթ խաղաոճում ի հայտ եկող հուզառատ, ինքնաբուխ բռնկումների ուշագրավ խառնուրդով, երբեմն պատանեկան ավյունով£ Անսխալ որսալով խաղընկերուհու հաղորդած կերպարային իմպուլսները` անհավանական թվացող Սիրո ծնունդին իր կողմից անմիջական զարգացում ու հավաստիություն ապահովում£ Նաև` նորահայի իր տեսակին, նրա մարդացման միանգամայն հավանականությանը Բիբլիական Արարատի մտապատկերով իրենում վերհուշ մնացած Հայաստանի մայրաքաղաքի աղբանոցում£ Հավատընծա է դառնում Սիրո առասպելը Ղամբարյան-Հարությունյան կայացած զուգախաղով` արդարացնելով ներկայացման բեմադրիչ և պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանի գերնպատակը` անկախ մեր ներկայի ոգեսպան ազդեցությունից, անդառնալի կորսված չէ մարդկային պղծված հոգիների մաքրագործման ամենաճշմարիտ ճանապարհը` Սերը£ Մարդ արարածին, նույնիսկ ցմրուր ապականվածին վերափոխող, ազնվացնող ու գեղեցկացնող նրա զորությունը վեր է կասկածից£ Սիրուց արբեցած Այծեմնիկը ակամա զոհվում է կրակելում անվարժ շնորսների պատահական գնդակից£ Ողբերգականորեն մթագնվում է մարդկային կերպարանքը վերստացած հերոսների Սիրո նորաբաց արշալույսը£ Բայց տիեզերական անսահմանության մեջ ուժգին շողարձակում է տարաբախտ կնոջ աստղը£ Ուրեմն… հավատացե°ք, մարդիկ, Սիրո գարունքին, լիահույս դիմագրավեք Չարի ներկայիս հաղթարշավին և կյանքը լցրեք Բարու կենսատու ջերմությամբ` միմյանց սիրելով, Սիրով միայն արարելով, որպեսզի հենց Երկիր մոլորակի վրա իրականանալի դառնա մարդու դրախտային կեցությունը£ Գոյատևման գիշատչային օրենքների թելադրանքով ձևավորված մարդկային հասարակության մեջ, հատկապես հեղաբեկումնային կենսափուլերում, ծայրաստիճան սրված հակասություն ները անկանխատեսելի հոգևոր-բարոյական, սոցիալ-տնտեսական մետամորֆոզների են հանգեցնում£ Անխուսափելի է դառնում մարդ արարածի զանգվածային ռնգեղջյուրացումը, գայլացու մը, առնետացումը, շնացումը… Միով բանիվ` անասնացումը£ Գոյության պայքարի դաժանությունը, գերկուտակումների կիզակետերում, անհաղթելի վիշապների է վերածում ուժեղներին, որոնք վայրենաբարո մոլագարությամբ կյանքի հունից դուրս են շպրտում իրենցից թույլերին, պարզապես խժռում են£ Համաշխարհային գրականության մեջ, մասնավորապես դրամատուրգիայում, սկսած դիցաբանությունից մինչև արդի «նոր դրաման» այս թեմատիկայով բազմաթիվ երկեր են գրվել, ներկայացումներ բեմադրվել, ֆիլմեր նկարահանվել, գեղանկարչական կտավներ ստեղծվել£ Ամենատարբեր գեղագիտական սկզբունքներով, աշխարհընկալմամբ£ Ընդհանրացման տարբեր մակարդակներով£ Փաստի գեղարվեստական սոսկ վավերացմամբ կամ կատարսիսի ուղիներ պրպտող ու կանխանշող հոգեբանական խորազնին ուսումնասիրությամբ£ Այս առումով հանրածանոթ է Չալդրանյանի ու Խանջյանի հեղինակած տրագիկոմեդիայի հիմնական գաղափարը£ Փոխառված են այն ամբողջացնելու արտահայտչամիջոցները, նույնիսկ ինչ¬ինչ հնարքներ£ Գուցե ակամա՞£ Ամեն դեպքում, «Ձայն լռության…»¬ը կարծես Պետեր Տուրինիի մրցանակված «Առնետաորս»¬ի տեղայնացված տարբերակը լինի£ Այդուհանդերձ£ Փորձեք սիրաբանելու նպատակով աղբանոց եկած, անհայտ կենսագրությամբ բարոյալքված տղամարդու և կնոջ հարաբերությունների մեջ մաքրագործման մանանեխաչափ նշույլ հայտնաբերել£ Հազիվ թե հաջողվի. ավելորդ իրերից ազատվելու հիվանդագին ազարտը, որով աղբանոցի առնետներին կրակելուց գերագույն հաճույք ստացող գռեհիկ տղամարդը վարակում է կնոջը, չի հանգեցնում հոգևոր ախտազերծման£ Չի հաստատվում նրանց միջև ներքին փոխըմբռնում, հարազատութ յուն, մագնիսական մտերմացնող ձգողական դաշտ… Առնետացած մարդկային զանգվածի հյուլեն են նրանք£ Ոչ միայն անկեղծորեն սիրելու, այլև գութ ու կարեկցանք հարուցելու անընդունակ£ Եվ զոհվում են` չհասցնելով ձերբազատվել իրենց ներսում վխտացող առնետներից£ Կարևորը` որևէ դրական տեղաշարԺի հավատ, հույս չեն ներշնչում կյանքի աղբանոցի առնետների մարդացման… Մինչդեռ, երևանյան աղբանոցի տիրուհի Այծեմնիկը հիմնավորապես` իր ապրած կյանքով, սթափ մտածելակերպով, հոգում անթեղված գանձերի աննկատ երևակմամբ ոչ միայն իրավասու է դատելու ու խաչ հանելու «մեծահարուստ մուրացկանին, տգետ ու բութ տիրակալին, մոմի լույսով աղոթք անող մարդասպանին և պատվիրանից անտեղյակ քարոզչին, այլև, անձնական ձախողումից չնվազած բարեսրտությամբ ու անկաշառ ազնվությամբ ունակ է մաքրագործման մղելու բարեկեցության մրցավազքում սեփական ես¬ը կորցրած, ամերիկանացած հայրենակցին անգամ£ Եվ սրտապնդել կյանքից բռնի կամ ակամա քշված խեղճերին` աղբանոցում կարելի է վերստին մարդանալ, երբեմն` մարդացնել պատահաբար նրա տիրույթում հայտնվողին£ Նախ` ներքուստ£ Կարծում եք, անհնա՞ր է լսել «լռության ձայնը», կատարել «վեցերորդ պատվիրանը» ուղիղ և անուղղակի իմաստով£ Դուք պարզապես անհաղորդ եք Սիրո ամենազոր առասպելին£ Սիրո հավատավորների խենթ նվիրումով է, որ այն իրական հիմքեր է գտնում` թույլ չտալով իսպառ անասնանալ մեր հասարակական կեցության նենգադավ ոլորաններում£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ