Սերբիան կվերադարձնի Կոսովոն` դատարանի միջոցով


Անվտանգության խորհրդի նիստում երկրի կառավարությունը որոշել է ձևավորել իրավաբանների խումբ, որը կդիմի միջազգային բոլոր ատյաններին` ընդհուպ մինչև Հաագաում ՄԱԿ¬ի միջազգային արդարության դատարան` Կոսովոյի անկախացումը ճանաչող բոլոր պետությունների դեմ հայցով£ Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցայի օգնական Բրանիսլավ Ռիստիվոևիչի պարզաբանմամբ` - Քանի որ ԱՄՆ¬ի հեռացող վարչակարգը ճանաչել է Կոսովոյի կեղծ պետականությունը, ապա Սերբիան պատրաստ է օրինական հայցեր ներկայացնել£ Ավելի լավ կլիներ, որ ԱՄՆ¬ն չեղյալ հայտարարեր այդ որոշումը, կամ դա կարող է անել նոր վարչակարգը` իր ձևավորումից անմիջապես հետո£ Ռիստիվոևիչի փաստմամբ` Նահանգների դեմ հայցն առաջիկայում կդառնա իրականություն£ Անցյալ շաբաթ անվտանգության խորհրդի նիստը նվիրվել է փետրվարի լույս 22-ի գիշերը ոստիկանության գործողությունների քննարկմանը£ Ինչպես արդեն հայտնի է, այդ գիշեր Բելգրադում գրոհի է ենթարկվել և հրդեհվել ԱՄՆ դեսպանատունը, ինչպես նաև հարձակումներ են կատարվել մի շարք այլ դիվանագիտական առաքելությունների դեմ£ Չնայած զանգվածային այդ անկարգություններին` ոստիկանության գործունեությունն ընդհանուր առմամբ դրական է գնահատվել£ Ինչպես երևում է` ԱՄՆ¬ն էլ իր հաշիվներն ունի Բելգրադի հետ. Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թոմ Քեյսին հայտարարել է, որ Բուշի վարչախումբը կարող է Սերբիայի իշխանութ յուններից հատուցում պահանջել` իր դեսպանատան վրա հարձակման հետևանքների դիմաց£ Քեյսին հասցված վնասները համարում է սերբական ոստիկանության անգործունեության հետևանք£ Հայտնի է դարձել, որ Կոսովոյի անկախությունը ճանաչել են նաև Բելգիան և Լեհաստանը£ Ներկայումս Եվրամիության չորս երկրներ` Իսպանիան, Կիպրոսը, Ռումինիան և Սլովակիան շարունակում են մնալ Կոսովյան անկախության հակառակորդներ, իսկ Հունաստանը դեռ չի արտահայտել իր կողմնորոշումը£