ԱԺՄ-Ն ԷԼ ՉԻ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ 


 

Արդեն հայտնի է դարձել, որ Վազգեն Մանուկյանի գլխավորած և գրեթե չգոյության դատապարտված Ազգային Ժողովրդավարական Միություն կուսակցությունը 2013-ի նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չի առաջադրելու: Ըստ էության, սա տրամաբանական որոչոշում է, որովհետև այս կուսակցությունում այսօր հազիվ մի 100 մարդ կա, իսկ միակ ճանաչված գործիչը Վազգեն Մանուկյանն է: Նա էլ բազմաթիվ անգամներ մասնակցել է ընտրություններին և միշտ հեռացել պարտված` այդպես էլ չհասնելով իր համար ըղձալի պաշտոնին: Հիմա կուսակցությունը որոշել է այլևս հեռու մնալ առաջադրումներից և սատարել գործող նախագահին: Սա ևս տրամաբանական է, որովհետև Սերժ Սարգսյանն արդեն Մանուկյանին նախագահ դարձրել է` Հանրային խորհրդի: