Իսկը` ադրբեջանական ոճ 


 

Մինչ քրիստոնյաները շարունակում են «աղանդավորվել» ու միմյանց հետ մրցակցել, մահմեդականները նոր պաթոսով հարձակումներ են գործում նրանց վրա:

Նիգերիայի հյուսիս-արևելյան Բոռնո նահանգի քրիստոնեական գյուղի վրա գրոհելով, անհայտ ելուզակներն առնվազն 10 մարդ են սպանել: Այդ ծայրահեղականների «ձեռագիրը շատ նման է տեղի «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման «ձեռագրին»:

Չարագործները Չիբոկ գյուղ են ներխուժել գիշերով և սկզբում հրդեհել են քրիստոնյաների տները, հետո անցել են սպանդի:

Հրաշքով փրկվածներից մեկը պատմել է, որ ինքը հասցրել է միայն 10 դիակ հաշվել, իսկ ոստիկանությունը միայն հաստատել է սպանդի փաստը, բայց զոհերի թիվը չի նշել:

Նիգերական այս արմատական խմբավորումը հայտնի է 2002-ից: 2009-ին դրա գրոհայիններն ապստամբել էին` աշխարհիկ իշխանությունը տապալելու և շարիաթի օրենքներն այնտեղ հաստատելու: Այդ ժամանակներից, որոշ տվյալներով` իսլամիստների հարձակումների զոհ են դարձել հարյուրավոր քրիստոնյաներ: Իսկ միջազգային HuΗΖn Rights WΖtch իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` բախումների ընթացքում զոհվածների թիվը հասնում է 3000-ի:

Անցյալ շաբաթ օրը Համբորու քաղաքում (Բոռնո նահանգի) հրոսակներն այրել-վերացրել են քրիստոնեական երեք եկեղեցի: Երկրի անվտանգությունները կիրակի օրը հատուկ գործողություններ են իրականացրել` սպանելով խմբավորման 3 բարձրաստիճան անդամների: Սրանցից մեկի գլխի համար նախկինում մեծ գումար էր խոստացվել` 25 միլիոն նայր (ավելի քան 160 հազար դոլար):

Ծանոթ ձեռագիր է, չէ՞. քոչվորների հայրենիք Ադրբեջանում ճիշտ նույն ձևով հայեր էին հոշոտում: