Միջազգային ընկերակցությունը քննադատում է 


 

Հետո՞ ինչ

Անցյալ շաբաթ Իսրայելի իշխանությունները թույլատրեցին Արևելյան Երուսաղեմի և Հորդանան գետի արևմտյան ափին 3 հազար միավոր բնակարան կառուցել: Այդ տարածքները հիմա հրեաներով են բնակեցված, սակայն միջազգային իրավունքի տեսանկյունով` դրանք բռնագրավյալ տարածքներ են:

Իսրայելի այդ որոշումը հարուցել է միջազգային ընկերակցության սուր քննադատությունը: Երկուշաբթի օրը բրիտանական արտգործնախարարությունը հրավիրել է Լոնդոնում Իսրայելի դեսպանին` բացատրություն ստանալու բնակարանների շինարարության ծրագրերի մասին: Նույն կերպ է վարվել և Ֆրանսիան: Լրատվամիջոցները հաղորդել են, որ Լոնդոնն ու Փարիզը պատրաստվում են իրենց դեսպաններին ետ կանչել Իսրայելից` ի նշան բողոքի: Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Փարիզն իր անհամաձայնութ յունն արտահայտելու ուրիշ միջոցներ էլ կօգտագործի:

Պաշտոնական Բեռլինը ևս կոչ է արել` գրավյալ տարածքներում դադարեցնել շինարարությունը (տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն): Կառավարության ներկայացուցիչն ընդգծել է, որ Գերմանիան «ծայրահեղորեն մտահոգված է և գտնում է, որ այդպիսով Իսրայելը կասկածելի է դարձնում իր պատրաստակամությունը` խաղաղ երկխոսությանը: Նույն ներկայացուցիչը տեղեկացրել է, որ այսօր Բեռլինում կկայանան Անգելա Մերկելի և Բենյամին Նեթանյահուի բանակցությունները: