Ախտակիրներն ընդվզում են բուժման դեմ


 

Թերապիայի նոր մեթոդով ԱՄՆ-ում համասեռամոլությունը բուժելու նպատակը հասկանալի է` առողջացնել հասարակությունը, դեռահասներին` զերծ պահել այդ ախտից: Բայց այլասեռական կողմնորոշում ունեցողները դատարանների միջոցով փորձում են պաշտպանել իրենց… գոյության իրավունքը (հաղորդել է LΖ VΖnguΖrdiΖ-ն EEE գործակալության պատրաստած նյութերը):

Այդ մեթոդի մասին կարծիքները տարբեր են: Բուժվածներից ոմանք իրենց համարում են բուժման այդ մեթոդից տուժածներ: Առողջապահության ընկերակցությունը ևս դա համարում է վտանգավոր: Ինչպես ասում են` խնդրի լուծումը կախված է դատարանի վճռից. եթե այս ատյանը չարգելի մեթոդի կիրառումը, ապա հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի «Սեռական կողմնորոշում փոխելու փորձերի մասին» օրենքը: Այն արգելում է մինչև 18 տարեկան անձանց սեռական կողմնորոշում փոխելու «բուժման» ցանկացած մեթոդ:

Օրենքի հակառակորդները գտնում են, որ այն ընդունվել է քաղաքական նկատառումներով և «ընդհանուր ոչինչ չունի գիտության հետ»: Նրանց նախազգուշացնում են, թե նրանք, ովքեր «անցանկալի են համարում ձգտումն իրենց սեռակիցների նկատմամբ», չեն կարող իրենց «բարոյական և կրոնական համոզմունքներին» համապատասխան պատշաճ օգնություն ստանալ: Այսուհանդերձ, այս մեթոդով համասեռամոլությունից բուժվողներ իսկապես կան:

Իսկ ի՞նչ են ասում օրենքի կողմնակիցները: Փաստաբան Քրիստոֆեր Ստոլը գտնում է, որ թերապիայի այդ մեթոդներն անչափահասներին աննորմալության բարդույթ է ներշնչում: Նաև մի վիճակագրություն է նշում. իրենց ընտանիքների կողմից մերժված երեխաներն ու դեռահասները 8 անգամ ավելի հաճախ են ինքնասպան լինում: